ԱՄՆ Սենատը չորեքշաբթի օրը իմփիչմենթի գործընթացի շրջանակներում մեղադրանքի երկու հոդվածներով էլ արդարացրեց նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Պետության ղեկավարին իշխանության չարաշահման եւ Կոնգրեսի գործունեության խոչընդոտման մեջ մեղավոր ճանաչելու համար սենատորներից պահանջվում էր հավաքել ձայների առնվազն 2/3-ը (67 մանդատ): Սակայն դա տեղի չունեցավ վերին պալատում դատավարության արդյունքներով երկու քվեարկությունների ընթացքում։ Սենատի որոշումը բողոքարկման ենթակա չէ։
Մեղադրանքի առաջին հոդվածով դեմ են քվեարկեցին 52 սենատորներ, կողմ՝ 48, երկրորդ հոդվածով, համապատասխանաբար 53 եւ 47։ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին միակ հանրապետականն էր, որը սատարեց իշխանության չարաշահման հոդվածով մեղադրանքը։ Նա դարձավ Ամերիկայի պատմության մեջ առաջին սենատորը, որը կողմ քվեարկեց կուսակից նախագահի տապալմանը։ Ընդ որում, սպասվում էր, որ թեկուզ մեկ դեմոկրատ դեմ կլինի իմփիչմենթին, սակայն դա տեղի չունեցավ։
Քվեարկությունների արդյունքները վաղուց էին կանխատեսվում եւ անսպասելի չէին՝ հաշվի առնելով Կոնգրեսի վերին պալատում ուժերի դասավորությունը։ Սենատի այսօրվա կազմով իմփիչմենթի հնարավորությունը հավասար էր զրոյի, քանի որ հանրապետականներն այնտեղ զբաղեցնում են 100 տեղից 53-ը։
Չնայած այն փաստին, որ իմփիչմենթի հարցում վերջակետ է դրված, դեմոկրատները դեռեւս մինչեւ քվեարկությունը հայտարարել էին, որ մտադիր են պարտավորեցնել անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնին ներկայանալ իրավաբանական հանձնաժողովում լսումներին եւ վկայություններ տալ Թրամփի գործունեության վերաբերյալ։
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
11:02
10:39
10:02
20:56
18:50
18:10
17:46
17:04
15:17
15:11
14:52
14:32
14:24
14:05
12:17 26.06.25
11:12 26.06.25
12:03 26.06.25
10:02 26.06.25
10:39 26.06.25
11:02 26.06.25
12:35 26.06.25
11:23 26.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03