Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կարգապահության ստուգման կենտրոնական կոմիտեի հատուկ տեսչական խումբը կմեկնի Ուհան քաղաք՝ 2019-nCoV կորոնավիրուսի հարուցած թոքաբորից բժիշկ Լի Վենլյանի մահվան հետաքննության համար, որը դեկտեմբերին առաջիններից մեկն էր հայտնել հիվանդության բռնկման մասին, սակայն իշխանություններն անտեսել էին բժշկի հայտարարությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Տեսչական խումբ կուղարկվի Հուբեյ նահանգի Ուհան քաղաք, որը կանցկացնի բժիշկ Լի Վենլյանին վերաբերող համակողմանի հետաքննություն»,- ասված է հանձնաժողովի կայքում հրապարակված հակիրճ հայտարարության մեջ: Լի Վենլյանը լույս փետրվարի 7-ին մահացել է այդ հիվանդության հետևանքով առաջացած բարդությունների պատճառով: Ուհանի Կենտրոնական հիվանդանոցի բժիշկ Լի Վենլյանը դեկտեմբերի 30-ին չինական WeChat սոցցանցում իր գործընկերներին պատմել էր ծովամթերքի «Հուանան» շուկայում SARS վարակի 7 նոր դեպքի հաստատման մասին: Նա չգիտեր, որ նոր կորոնավիրուսը տարբերվում է նախկինում հանդիպած վարակից: Լիի հրապարակումը մեծ արագությամբ տարածվել էր նաև այլ սոցիալական ցանցերում, քանի որ մարդիկ վախենում էին SARS վիրուսի հնարավոր վերադարձից: Հաջորդ օրը Լին և 7 այլ բժիշկ հրավիրվել էին Ուհանի ոստիկանություն: Նրանց նախազգուշացում էին տվել և ասել, որ այլևս «կեղծ առցանց հայտարարություններ» չանեն, քանի որ դրանք կարող են խախտել հասարակական կարգը: Հունվարի 11-ին Լին Weibo միկրոբլոգի իր էջում գրել էր, որ հազ և բարձր ջերմություն ունի: Իսկ ուրբաթ արված իր վերջին հրապարակման մեջ նա հաղորդել էր, որ իր մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքը:
11:55
11:46
11:23
11:15
10:44
10:17
10:02
09:44
09:35
09:17
09:02
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01