ԿՀՎ-ի եւ ԱԱԳ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը որոշել է երկարացնել Ռուսաստանում բնակության թույլտվությունը, որի ժամկետը սպառվում է ապրիլին, պատմել է նրա փաստաբան Անատոլի Կուչերենը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Էդվարդի խնդրանքով՝ ես պատրաստում եմ փաստաթղթերը ՌԴ ՆԳՆ միգրացիոն ծառայություն ներկայացնելու համար բնակության թույլտվությունը երկարացնելու համար»,-պարզաբանել է նա: Կուչերենի խոսքով՝ նրանք քննարկել են դա փետրվարի 6-ին: Սնոուդենի մոտ «ամեն ինչ կարգին է», նա «աշխատում է», նրա հետ է իր տիկինը: Պատրաստվո՞ւմ է արդյոք Սնոուդենը խնդրել տրամադրել իրեն Ռուսաստանի քաղաքացիություն, Կուչերենը տեղյակ չէ. նրանք դեռեւս դա չեն քննարկել: Այն մասին, որ Սնոուդենը գաղտնի ամուսնացել է, դեռեւս ապրում է Ռուսաստանում, հայտնի է դարձել 2019 թվականի փետրվարին՝ նախքան իր հուշագրությունների լույս տեսնելը: Ամերիկացին նաեւ ասել է հարցազրույցներից մեկում, որ ապաստան է հայցել Ֆրանսիայից: Ֆրանսիայի ՆԳՆ-ում հաստատել են, որ ստացել են նրա խնդրանքը 2013 թվականին: Սնոուդենը լքել է ԱՄՆ-ը 2013 թվականին՝ ներբեռնելով հատուկ ծառայությունների՝ ուրիշ պետությունների ղեկավարների, օտարերկրացիների եւ ԱՄՆ քաղաքացիների էլեկտրոնային հետապնդման մասին փաստաթղթերը: Նա փոխանցել է այդ փաստաթղթերը լրագրողներին հրապարակելու համար: Սկզբում նա թաքնվում էր Հոնկոնգում, այնուհետեւ ժամանել էր Մոսկվա, որտեղից պատրաստվում էր մեկնել երրորդ երկիր, սակայն մնացել էր «Շերեմետեւո» օդանավակայանի տրանզիտային գոտում, քանի որ Վաշինգտոնը չեղարկել էր նրա անձնագիրը: Նա ստացել էր ժամանակավոր ապաստան Ռուսաստանում, իսկ 2014 թվականի օգոստոսին՝ բնակության թույլտվություն երեք տարի ժամկետով եւ երկարացրել այն եւս երկու տարով 2017 թվականի հունվարին: ԱՄՆ-ում Սնոուդենը մեղադրվում է լրտեսության եւ պետական սեփականությունը հափշտակելու մեջ:
18:16
18:02
17:44
17:29
17:13
16:08
15:58
15:56
15:50
15:19
15:08
14:55
14:36
14:14
14:03
13:58
13:45
13:33
12:19
11:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44