Արտահայտելով «Միասնական հայրենիք» կուսակցության դիրքորոշումը՝ կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին սատարելու են նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից մեկին: Այս մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրությունում։ «Փետրվարի 9-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր-նախագահ Սամվել Բաբայանի նախագահությամբ տեղի է ունեցել կուսակցության արտահերթ համագումարը: Համագումարի ընթացքում քննարկվել և ընդունվել են կուսակցական մի շարք որոշումներ, այդ թվում՝ 2020 թվականի մարտի 31-ին կայանալիք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին ԱՀ նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ: Արտահայտելով Կուսակցության դիրքորոշումը սույն հարցի կապակցությամբ՝ նախագահ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ սատարելու են նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչներից մեկին: «Մենք հետաձգում ենք Արցախի Հանրապետության համապետական ընտրություններին ԱՀ նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ Կուսակցության վերջնական դիրքորոշում հայտնելը, քանի որ ներկայում բանակցություններ ենք վարում գործող քաղաքական ուժերի հետ: Մենք խնդիր ենք դրել Արցախում գործող ուժերին համախմբելով ընթանալ առաջ՝ հանուն պետության զարգացման: Մենք պիտի կարողանանք ուժ գտնել մեր մեջ և կերտենլ մեր երկիրը, ընտրություններից դուրս գալ համախմբված: Պիտի առաջ մղվի ոչ թե այս կամ այն կուսակցության շահերը, այլ համայն հայության, ուստի, կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել նույն թեկնածուի շուրջ՝ ի շահ Արցախի անվտանգության»,- ասված է Կուսակցության նախագահի ելույթում: 5-օրյա ժամկետում համապետական ընտրությունների Արցախի Հանրապետության նախագահի թեկնածության հարցի վերաբերյալ հանդես գալ կուսակցության վերջնական դիրքորոշումն արտացոլող հայտարարությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44