Խոսենք Սահմանադրության 213-րդ հոդվածից, որն ուզում են փոփոխել: Շատ է խոսվել այն մասին, որ անցումային հոդվածները հիմնականում ենթակա չեն փոփոխության, հատկապես այնպիսիք, որոնք սպառվել են: Այս դեպքում 213-րդ հոդվածն իր գործառույթն իրականացրել է և այպիսով ավարտել իր առաքելությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ազգային հակակոռուպցիոն խորհրդի անդամ Արսեն Բաբյանը։ «Բայց դրա մասին չէ, որ հիմա պիտի խոսեմ: Եկեք դիտարկենք 213-րդ հոդվածի բացակայությունը 2015 թվականին ընդունված Սահմանադրության փոփոխություններում: Սահմանադրության 213-րդ հոդվածը գրելիս որևէ մեկի մտքով էլ չէր անցնում, որ երեք տարի անց Հայաստանի Հանրապետությունում տեղի կունենա իշխանափոխություն: Իսկ այդ հոդվածի բացակայությունը նախկին իշխանությանը, ՀՀԿ-ին, հնարավորություն կտար մեկ քայլով վերցնել ՀՀ սահմանադրական դատարանը: Պետք է հիշենք, որ ՍԴ-ն կազմված է առաջին, երկրորդ և երրորդ նախագահների ժամանակ նշանակված դատավորներից»: Ըստ իրավապաշտպանի՝ եթե չլիներ 213-րդ հոդվածը, ապա «ՀՀԿ-ն պարզապես շատ արագ կիրականացներ ՍԴ-ի դատավորների փոփոխություն և կնշանակեր իր համար ցանկալի դատավորների, որոնք էլ կդակեին բոլոր այն ցանկություններ, որոնք ուներ կամ կունենար հենց ՀՀԿ-ն: Ասեմ ավելին, եթե չլիներ Սահմանադրության 213-րդ հոդվածը, ապա ներկայիս քաղաքական իշխանությունը որևէ հնարավորություն չէր ունենա անգամ այսպիսի ապօրինություններով փոխել ՍԴ դատավորներին: Գործող իշխանությունը պարզապես պիտի աշխատեր ՀՀԿ-ի կողմից նշանակված ՍԴ մեծամասնության հետ: Ի՞նչ է ստացվում․ Սահմանադրությունը կազմվել և ընդունվել է այնպես, որ նույնիսկ ՀՀԿ-ն հնարավորություն չունենա ՍԴ-ն զավթելու, սակայն այսօր, գործող քաղաքական իշխանությունը, անտեսելով սահմանադրական բազմաթիվ սկզբունքներ, միջազգային հորդորներ, որոշել է ՍԴ-ն դարձնել իր կամակատարը: Հետո էլ ասում են, թե հեղափոխություն է տեղի ունեցել: Սուտ է, չկա որևէ հեղափոխություն: Մեզ իրական հեղափոխություն է պետք, որի շնորհիվ եկած քաղաքական իշխանությունը կունենա բարձր արժեքներ: Որի համար Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը, պետության իրավական անվտանգությունը կլինեն ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԺԵՔՆԵՐ», գրել է Արսեն Բաբայանը:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15