Օրերս Բեյոնսեն թողարկել է իր նոր Lemonade ալբոմը, որը արդեն հասցրել է աղմուկ բարձրացնել` կապված երգերի թեմաների վերաբերյալ: Երգերում գերակշռում է դավաճանության, խանդի, հավատարմության մասին թեմաները:
Այս հանգամանքը երկրպագուների շրջանում նոր ասեկոսեներ է զարգացրել, քանի որ վերջերս Ջայ-Զիին կասկածում էին դավաճանության մեջ` Ռիհաննայի հետ մտերմություն անելու հետևանքով:
Սակայն, այժմ «սիրուհու» դերում հայտնվել է Ռեյչել Ռոյը, ով հանդիսանում է Rocawear ընկերության կրեատիվ տնօրենը ( ընկերությունը պատկանում է Ջեյ-Զիին ): Այս լուրերից հետո համացանցում Բեյոնսեի երկրպագուները «հարձակվել էին» 42-ամյա Ռոյի վրա, քանի որ գաղտնիք չէ, որ հանրությունը շատ է սիրում Բեյոնսե և Ջեյ-Զի աստղային զույգին:
Իսկ Ռեյչել Ռոյն իր Twitter–ում հայտարարություն էր արել, որով հերքում է Բեյոնսեի ամուսնու հետ իր սիրային կապի մասին լուրերը:
«Ես ուզում եմ վերջ տալ այս լուրերին: Դրանցում ոչ մի կաթիլ ճշմարտություն չկա: Իմ գրառումը պարզապես կատակ էր, բայց դրա իմաստը սխալ է մեկնաբանվել: Իմ մտքով անգամ չի անցել ակնարկել, որ երգն իմ մասին է: Ես հարգում եմ սերը, ամուսնությունը, ընտանիքը ու դրա անձեռնմխելիությունը ու չեմ հանդուրժի նմանատիպ վիրավորանքներ իմ հասցեին: Ինձ ատողները սկսել են սպառնալ ինձ ու իմ դուստրերին՝վիրավորանքներով ու նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներով: Որպես մայր ես կարծում եմ, ու շատ մայրեր կհամաձայնեն ինձ հետ, որ նման ծաղրանքները անընդունելի են: Ուզում եմ հույս հայտնել, որ լրատվամիջոցները կբարձրացնեն համացանցում մարդկանց հետապնդելու հարցը»- գրել է Ռեյչելը:
23:43
22:44
21:42
21:03
20:20
19:38
19:04
18:46
18:34
18:15
15:18
14:55
14:36
14:26
14:14
13:56
13:45
13:24
13:04
12:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44