Հաջորդ տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, այս աշնանը սկսվելու է քաղաքական ուժերի մրցավազքը:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իշխանությունները հնարավորինս զերծ են մնում փողոցային հանդիպումներից,մինչդեռ ընդդիմության դեպքում պայքարը ծավալվում է հենց փողոցում: Քաղաքական լուրջ օրակարգ ունեցող և կուսակցությունների մեջ ամենամեծ քանակով հանրահավաք իրականացրած ուժը Հայ Ազգային Կոնգրեսն է: ԼՏՊ-ի գլխավորությամբ ՀԱԿ-ն իրականացնում էր բազմահազարանոց միտինգներ, որի հաճելի րոպեները վայելում էր նաև ապագա «ինստիտուցիոնալը»:
ՔՊ նորաստեղծ կուսակցությունը սեպտեմբերի տասին Ազատության հրապարակում հրավիրել է հանրահավաք: Նիկոլի դեպքում ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ նա զուտ ցանկանում է դառնալ աշնան առաջին հանրահավաքի հեղինակը: Զարմանալի չէ, քանի որ եթե մարդը իր քաղաքական ուժը հռչակել է միակ ընդդիմությունը ՀՀ-ում, ապա ինչու չպետք է դառնա առաջին հավաքի հեղինակ:
Ինչպես նշեցի, կարևոր է ձևավորել առողջ և իրական օրակարգ: Կեղծ և թերի օրակարագերի մենք ականատես ենք եղել բազմաթիվ անգամ, որոնց հետևանքով ցույցերը մարել են, իսկ հանրությունը հերթական անգամ հիասթափվել:
Եվ այսպես, որն է Նիկոլ Փաշինյանի օրակարգը: Բոլոր քաղաքական ուժերի վրա ցեխ շպրտող Նիկոլը կարծես թե ցանկանում է այդ նույնը անել, ուղակի այս անգամ ոչ թե ԱԺ ամբիոնից, այլ Ազատության հրապարակի աստիճաններից:
Արդյոք մարդիկ պատրաստ են լսել ոչ թե իշխանափոխության, այլ մնացած քաղաքական ուժերին քննադատող և «բացահայտող» ելույթներ՝ խիստ կասկածում եմ: Հնարավոր է դա ակնահաճո լինի իշխանություններին, որոնց մոտ Նիկոլը կարծես թե «խունջիկ-մունջիկ է գալիս»:
Ամեն դեպքում Փաշինյանը պետք է գիտակցի, որ առանց ԼՏՊ-ի և ՀԱԿ-ի ինքը դարձել է շարքային շուխուր անող, ինչ ևս մեկ անգամ ապացուցվեց Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ընթացքում:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34