Մեր հանրային գիտակցության խնդիրներից մեկն այն է, որ դրանում հանգրվանել և արմատավորվել են որոշ բառակապակցություններ, քարացած արտահայտություններ, որոնք շատերն օգտագործում են՝ առանց անգամ փորձելու պատկերացնել, թե ինչ են դրանք նշանակում:
Մեկը, օրինակ, «երկիրը դատարկվում է» արտահայտությունն է: Այն լսելիս միշտ ուզում եմ պատկերացնել «դատարկ երկիր», ու չի ստացվում: «Թոշակառուների երկիր»-ը հասկանալի է, «օլիգարխների երկիր»-ը հասկանալի է, «դատարկ երկիր»-ը հասկանալի չէ: Թե՞ ով վերջում մնա՝ մարդ չի:
Մյուս միտքը, որ հաճախ հայտնում են, այն է, թե «պետք է փոխվի մարդկանց գիտակցությունը»: Ուրեմն, մարդկանց գիտակցությունը չի փոխվում, որովհետև այն մի հատ է ու փոխվելու տեղ չունի: Այն, երևի, ընդլայնվում է, բայց դա արդեն կապված է կրթության, անձնական կենսափորձի և աշխարհայացքի հետ, ոչ թե հայրենասիրության, իշխանություններին չսիրելու և այլն:
Երկրորդ, փոխվում է ոչ թե գիտակցությունը, այլ այն իմաստները և արժեքները, որոնցով մարդիկ ապրում են և գնահատում իրենց կյանքը:
Երրորդ, այսպես կոչված «փոխված» գիտակցությունն արտացոլվելու այլ տեղ չունի, բացի գրքերը և առհասարակ տեքստերը: Դրա համար էլ աշխարհի լավագույն ուղեղները գրքեր են գրում, ոչ թե քաղաքականությամբ զբաղվում և հեղաշրջում անում: Մարդու, երկրի, հասարակության և դրանում քո դերի մասին պատկերացումների փոփոխության համար պետք է շատ գիրք կարդալ և ավելի շատ մտածել կարդացածի մասին, ինչը մեզանից շատ քչերն են անում:
Կամ երբ խոսում են «պետականության կորստի» մասին: «Պետականություն» բառը «պետության» հոմանիշն է, եթե հետաքրքիր է, իհարկե:
Ընդորում, պետությունը կորցնելու վտանգի մասին առավել շատ խոսում են նրանք, ովքեր հենց պատասխանատու են դրա պահպանման համար...
Չի կարելի առանց մտածելու խոսել, հատկապես եթե քեզ լսող կա: Մեր մտքերը մեր իրականությունն են, խոսքերը՝ արդեն բոլորիս: Շատերը, խոսելով, մեղմ ասած, անորոշություն են մտցնում առանց այդ էլ որոշակիությունից դարերով հեռու մեր հանրային իրականության մեջ:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34