Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի զգում հրեական արմատներով ամերիկացի ֆինանսիստ, միլիարդատեր Ջորջ Սորոսի ազդեցությունն Ուկրաինայի վրա: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում Զելենսկին այդ մասին խոսակցությունները չափազանցված է համարել:
«Ես ծանոթ չեմ Սորոս ազգանվամբ մարդու հետ: Երբեք նրա հետ չեմ հանդիպել: Ես հաստատ սորոսական չեմ»,- ասել է Զելենսկին:
Նա չի բացառել, որ Ուկրաինայում կան մարդիկ, որոնք սովորել են այս կամ այն հիմնադրամների միջոցներով, այդ թվում` Սորոսի հիմնադրամի, կամ աշխատել են նման հիմնադրամների ստեղծած ընկերություններում:
«Սորոսի ազդեցությունն Ուկրաինայի վրա ես չեմ զգում: Ես կարծում եմ, որ այս ամենը չափազանցված է»,- ասել է Զելենսկին:
Նախագահն ասել է, որ հումորով է վերաբերվում «սորոսական» տերմինին, որով որոշ պատգամավորներ անվանում են կառավարության անդամներին: Միևնույն ժամանակ, ըստ նրա, կառավարությունը չպետք է «միանման» լինի, առանց այլ կարծիքի կարող են ճակատագրական սխալներ լինել, վստահություն է հայտնել Զելենսկին:
«Պետք է լսել տարբեր կարծիքներ, տարբեր կանխատեսումներ, տարբեր ռիսկեր: Այդ իսկ պատճառով, ինձ թվում է, պետք է լինեն և՛ սորոսականներ, և հակասորոսականներ, եթե ցանկանում եք այդպես նրանց կոչել»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34