Եթե մինչև սեպտեմբերի 1-ը հնարավոր լինի ֆինանսավորում գտնել ու ապաhովել Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկան, ապա «4+4+4» ձևաչափով ընդունված համաձայնությունները կյանքի կկոչվեն: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը՝ նկատի ունենալով 10 մատնահետքի ու տեսախցիկների տեղադրման մասին դրույթները: Խորհրդարանի խոսնակն ասաց, որ եվրոպական կառույցների կողմից փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ գումարի տրամադրման խոստում կա, բայց տեխնիկական մասի ապահովման ժամկետները սեղմ են: «Գիտեք, որ մենք օրենսդրությունը ապահովել էինք, բայց դրանից հետո ընդդիմադիր որոշ գործիչներ որոշեցին բարդացնել Ընտրական օրենսգիրքը: Այն օրենքը, որ մշակել էինք ընտրությունների ընթացքում, որևէ խախտման հնարավորություն չէր ստեղծի: Բայց ընդդիմությունը պահանջում էր նորը: Դրա համար բերեցին նորը՝ ասելով, որ դա կֆինանսավորեն, օրենքը լավը կդառնա. դրա համար ընդունեցինք, բայց հետևյալ կերպ, որ, եթե մինչև սեպտեմբերի 1-ը գումարները չլինեն, դրանք անտեղի են: Այսօր ասում են՝ գումարները կլինեն հունվարին, իսկ այդ ժամանակ այդքան տեխնիկան եթե բերենք՝ ընտրություն չենք կարողանա անցկացնել: Խոստումներ կան, որ կտան գումարը, բայց փաստաթղթով չկա: Ասում են, որ տեխնիկան կկարողանան տրամադրել հունվարին միայն»,- մանրամասնեց Սահակյանը: Գալուստ Սահակյանը հաստատեց, որ քննարկումներ կան նաև ընտրացուցակները հրապարակելու մասին, բայց նաև նշեց, որ ինքն այդ տարբերակին դեմ է: «Ես դրան ամենադեմ անձնավորություններից մեկն եմ, որովհետև, եթե բացահայտ հրապարակվեն ցուցակները, ինչ-որ քաղաքական ուժեր հարյուր հազար մարդու անունից դիմումներ կգրեն, որ իրենք, իբր, ընտրություններին չեն մասնակցել»:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55