Միացյալ Նահանգները Ռուսաստանին եւ Թուրքիային հասկացրել են, որ իրենց դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Իդլիբում, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իդլիբը շատ վատ իրավիճակ է: Մենք ռուսներին ասել ենք, որ դա մեզ դուր չի գալիս, մենք թուրքերին ասել ենք, որ մեզ դա դուր չի գալիս: Բայց դրան վերջ տալու ոչ մի կախարդական փայտիկ չկա»,- ասաց նա` ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում Վաշինգտոնում: Նրա խոսքով` Միացյալ Նահանգները պատրաստ չեն իրենց զորքերով լուծել խնդիրը, որը իրենք չեն ստեղծել:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր ռուս գործընկերոջը` Վլադիմիր Պուտինին, կոչ է արել ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի սիրիական բանակը դադարեցնի հարձակումը Իդլիբ նահանգում եւ մինչև փետրվարի վերջ հեռանա Թուրքիայի դիտորդական կետերից` հակառակ դեպքում սպառնալով ռազմական պատասխան տալ:
Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ներկայացուցիչների կողմից Աստանայում (այժմ ՝ Նուր-Սուլթան) 2017-ի մայիսին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Սիրիայում դեէսկալացիայի չորս գոտի է ստեղծվել: Դրանցից երեքի տարածքը 2018-ին անցել էր Դամասկոսի վերահսկողության տակ: Չորրորդ գոտին, որը տեղակայված է Իդլիբ նահանգում եւ հարևան Լաթաքիայի, Համայի եւ Հալեպի հատվածներում, դեռեւս ենթակա չէ հանրապետության կառավարությանը: Ընդ որում, դրա մեծ մասը գրավվել է «Զեբհաթ ան-Նուսրա»-յի ահաբեկիչների կողմից: 2018-ի սեպտեմբերին Ռուսաստանն ու Թուրքիան Սոչիում պայմանավորվել էին Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծելու մասին, որտեղ տասնյակից ավելի տարբեր ստորաբաժանումներ կան:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26