Բոլորս հիշում ենք, թե անցած տարվա խաղողի շատ առատ բերքի հետևանքով ինչպիսի խառնաշփոթ ստացվեց: Մի կողմից խաղողագործներն էին կանգնած փաստի առաջ, երբ բերքն ուղղակի փչանում էր իրենց աչքի առաջ, իսկ մյուս կողմից, խաղող մթերող կազմակերպություններն էին, որոնք արդեն իրենց կարողությունների չափով մթերել էին և չէին ցանկանում ավելորդ բեռ վերցնել իրենց ուսերին: Սակայն վարչապետի միջնորդությամբ, հարցը որոշակիորեն կարգավորվեց:
Այս տարի, վարչապետը` աչքի տակ ունենալով անցած տարվա իրավիճակը, որոշել է հենց սկզբից իրադարձությունների կառավարումն իր ձեռքը վերցնել, որպեսզի անցած տարվա քաոսը չկրկնվի: Երեկ` օգոստոսի 24-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել են խաղողի մթերման գործընթացին վերաբերող մի շարք հարցեր: Ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպանը քննարկվել են նաև տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ իրենց խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս առավելագույն քանակով խաղող մթերեն և խնդիրներ չստեղծեն խաղողագործների համար: Բնականաբար այս քայլը շատ դրական է, քանի որ գյուղատնտեսութունը մեր երկրի ամենակարևոր ոլորտներից է և պետք է երկրի ամենավերին օղակների անմիջական ուշադրության տակ լինի: Վարչապետն այս քայլով հենց սկզբից ցուց է տալիս, որ ոլորտն իր վերահսկողության տակ է և այստեղ ամեն ինչ պետք է կարգին լինի: Հովիկ Աբրահամյանը ցուց է տալիս, որ պատրաստ է կապող օղակ հանդիսանալ պետության, գործարարների և գյուղացիների միջև, որպեսզի վերջիններիս համագործակցությունը լինի փոխհամաձայնեցված, փոխշահավետ և բնականոն:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34