Եթե նվերը մեկ մլն դրամից ավելի արժեք ունի, դա կարող է համայնքի համար ստեղծել պարտավորություններ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով իրենց ներկայացրած օրինագծին, որով կարգավորվում է նվիրատվությունների և նվիրաբերությունների մասին գործընթացը:
«Համայնքն ունի համայնքային ծառայություններ մատուցելու լիազորություններ, եւ այդ նվերների դիմաց համայնքը կարող է X քաղաքացուն տալ ծառայություններ, իսկ Y քաղաքացուն չտալ կամ գցել բյուրոկրատական քաշքշուկների մեջ, որովհետեւ այդ Y քաղաքացին չի ունեցել նվեր տալու փող կամ չի ցանկացել նվեր տալ: Պետք է ստեղծել մրցակցային դաշտ»,-ասաց Սամսոնյանը:
Նա նկատեց, որ նախկինում եղել է պրակտիկա, որ ավագանին հաստատել է նվիրատվությունները, բայց քանի որ վերջին նվիրատվությունների դեպքում դա արվել է առանց ավագանու, հիմա ինքը բերել է նախագիծ, որ պրակտիկայում օգտագործածը կարգավորվի նաեւ օրենսդրական նորմերով, որ շահարկումների տեղիք չտա:
«Բարեգործի համար կարող է լինել մեկ պատճառ, որպեսզի չհրապարակվի իր անունը: Եթե կա բարեգործ, որ ուզում է համայնքին նվեր անել, դա պետք է կարգավորվի օրենքով: Դրանից հետո ինքը թող որոշի՝ անո՞ւմ է բարեգործություն, թե ոչ: Մենք սա կարգավորում ենք, որպեսզի կոռուպցիան ռիսկերը կանխարգելենք:
Դուք տեսաք, թե ինչ կատարվեց Երեւանի քաղաքապետարանում, երբ մենք պոստ ֆակտում իրավիճակում հայտնվեցինք, եւ դա եղավ այն պատճառով, որ ավագանին տեղյակ չէր այդ բարեգործություններից: Հիմա մենք ասում ենք՝ եկեք ավագանուն օրենքով պաշտպանենք, որ ինքն այդ գործառույթը իրականացնի:
«Մեր գործընկերները դեմ ելույթներ են ունենում, տեխնիկական հարցեր են առաջ քաշում: Ես պատրաստ եմ ընդունել բոլորի առաջարկները, բայց տպավորություն է, որ ինչ-որ խնդիր կա, քաղաքական որոշում կա եւ նրանք չեն ուզում ընդունել նախագիծը»,-ասաց Սամսոնյանը:
12:56
12:33
12:12
11:36
11:15
10:54
10:36
10:34
10:02
09:45
09:25
09:02
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42