ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է, որ հնդկական Ահմեդաբադում 5-7 մլն մարդ կդիմավորի իրեն: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է ԶԼՄ-ների հետ այցի շուրջ կայացած զրույցի ընթացքում, որը պլանավորված է փետրվարի 24-25-ին՝ տեղեկացնում է TASS-ը:
«Նա (Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին) ասել է, որ միլիոնավոր ու միլիոնավոր մարդիկ են լինելու: Նա կարծում է, որ օդանավակայանից մինչև նոր մարզադաշտ 5-7 մլն մարդ կլինի»,-փետրվարի 12-ին Թրամփի խոսքը մեջբերել է India Today հանդեսը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է Հնդկաստանի ԱԳ նախարարությունը, այցի ընթացքում Թրամփը և ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյան կայցելեն Ահմեդաբադ (վարչապետ Մոդիի հայրենի Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաք) և Նյու Դելի:
Մոդին փետրվարի 12-ին Twitter-ի իր էջում հայտնել է, որ հնդիկներն ԱՄՆ-ի ղեկավարի համար «անմոռանալի ընդունելություն» են պատրաստում: Դա կլինի ԱՄՆ նախագահ Թրամփի առաջին այցը Հնդկաստան: Սպասվում է, որ կողմերը կքննարկեն երկկողմ հարաբերությունների մի շարք հարցեր, այդ թվում՝ տարաձայնությունների խնդիրն առևտրական սահմանափակումների կապակցությամբ: Այցի նախաշեմին ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստ է Հնդկաստանի հետ առևտրական համաձայնագիր ստորագրել այն դեպքում, եթե այն շահավետ լինի Ամերիկայի համար:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55