Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Այսուլթան Նազարբաևը, Facebook-ի իր էջում հայտարարել է, որ քաղաքական ապաստան է խնդրել Մեծ Բրիտանիայից:
«Իմ վերջին 5 տարիները պատված են մոխրագույն գծերով: Ժամանակն է, որ մարդիկ իմանան` ինչ է իրականում տեղի ունեցել և ինչու»,-նշել է ղազախ առաջնորդի թոռը:
Այսուլթանն ընդգծել է, որ եթե ժողովուրդը միավորվի պետության դեմ, կարող է պետությունը «ոտքից գլուխ» շրջել և այդ ժամանակ «նոր սկիզբ» կլինի: Նա նշել է, որ Աստված իր կողմից է, և նա իր կողմնակիցների հետ կհաղթի:
Նազարբաև կրտսերը վստահեցնում է, որ ինքը տիրապետում է ռուսական ու ղազախական իշխանությունների միջև կոռուպցիայի մասին տեղեկատվության: Իր ընտանիքին նա անվանում է «ագահ և անկուշտ», և դա առաջին հերթին վերաբերում է իր մորը` Դարիգա Նազարբաևային, որն առաջին նախագահի դուստրն է:
Տղան նշել է, որ ամեն ինչ սկսվել է Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իր ղեկավար պաշտոն զբաղեցնելուց: Այդ ժամանակ Դարիգա Նազարբաևան և նրա ամուսին Կայրաթ Շարիպբաևը սկսել էին ինտրիգներ հրահրել Այսուլթանի նախկին աներ Կայրաթ Բորանբաևի դեմ` ներգրավելով դրանում առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևին:
Դրա պատճառը Ղազախստանի պայմանագիրն էր Ռուսաստանի հետ, որով Ղազախստանը նավթ էր վաճառում ռուսական ընկերությանը:
Այսուլթանը վստահեցնում է, որ գումարը պահվում է Սինգապուրում և ի վերջո հայտնվում ռուսական էլիտայի գրպանում:
«Ինչ վերաբերում է Ղազախստանին, ապա 700 միլիոն դոլար շահույթը կիսվում է Տիմուր Կուլիբաևի և իմ նախկին աներոջ` Կայրաթ Բորանբաևի միջև»,-նշել է Այսուլթանը:
Այսուլթանի մայրը փորձել է խլել պայմանագիրը, սակայն երիտասարդն աներոջն է պաշտպանել:
Դրանից հետո կոնֆլիկտը նոր զարգացում է ստացել: Նուրսուլթան Նազարբաևն Այսուլթանին իր մոտ է կանչել և խիստ զրույց է ունեցել: Դրանից հետո թոռը հիասթափվել է իր պապից:
«Նա իր կյանքում շատ սխալներ է արել, բայց լավ բաներ էլ քիչ չի արել»,-ասել է Այսուլթանը:
Այսուլթան Նազարբաևն արդեն մի քանի տարի է` ապրում է Մեծ Բրիտանիայում:
2019 թվականի հուլիսին նա կծել էր ոստիկանին, որը փորձել էր խանգարել նրան ինքնասպանություն գործել: Ղազախստանի նախկին նախագահի 30-ամյա թոռանն այդ արարքի համար դատապարտել էին 1 տարվա պայմանական ազատազրկման, 140 ժամ հասարակական աշխատանքների, մի քանի հազար ֆունտ ստերլինգ տուգանքի և վնասի փոխհատուցման, ինչպես նաև ստիպել էին բուժում անցնել թմրանյութերի կախվածությունից` այցելելով առնվազն 20 բժշկական սեանսի:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26