ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոն նախատեսում է 641,975 դոլար հատկացնել՝ Հայաստանում «ժողովրդավարության մշակույթ» զարգացնելու համար:
Այս գրանտին կազմակերպությունները կարող են դիմել մինչև 2020թ.-ի մարտի 13-ը։
Ինչպես տեղեկանում ենք ԱՄՆ պետդեպի կայքից, ամերիկյան կողմից հատկացվող միջոցները պետք է օգտագործվեն «բացասական ազդեցության» նկատմամբ Հայաստանի բնակչության դիմադրությունը բարձրացնելու համար:
«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքային հարաբերությունների բյուրոյի նպատակը ժողովրդավարության մշակույթի խթանումն է, Հայաստանի քաղաքացիական հասարակության ջանքերին աջակցելը՝ բացասական ազդեցությունների նկատմամբ բնակչության դիմադրության բարձրացման համար: Այս ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կարողությունը՝ Հայաստանում ապատեղեկատվությունը հայտնաբերելու, դրա տարածումը ճնշելու և դրա ազդեցությունը մեղմելու համար», - ասվում է փաստաթղթում:
Ծրագրի ասպեկտները կարող են ներառելը կարող է լինել տեղական ԶԼՄ-ների մոնիտորինգը՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հայտնաբերման համար։ Մասնագետները կարող են, մասնավորապես, ներգրավվել տեղեկատվական անվտանգության հիմունքներով Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերապատրաստման գործընթացում, որպեսզի նրանք կարողանան «պաշտպանվել համացանցային հարձակումներից»:
Այն ուղղված կլինի նաև «ապատեղեկատվության վերաբերյալ հայ հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և դրա դեմ պայքարի առկա գործիքներին»:
Ծրագիրը նախատեսված է 18-ից 24 ամսվա համար։
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55