ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ նա կարող է արգելել պաշտոնյաներին գաղտնալսել իր հեռախոսազանգերն այլ երկրների ղեկավարների հետ` ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի շուրջ պատմությունից հետո, որն իմպիչմենտի գործընթացի մեկնարկի պատճառ էր դարձել: «Երբ դուք հեռախոսով զրուցում եք օտարերկրյա ղեկավարի հետ, այդ զանգը գաղտնալսվում է: Ես կարող եմ վերջ տալ այս պրակտիկային»,- ասել է Թրամփը FoxNews-ին տված հարցազրույցում: CNN-ի փոխանցմամբ` Թրամփը վերջերս անհանգստացած է արտասահմանյան ղեկավարների հետ իր խոսակցությունների նոր արտահոսքի հնարավորությամբ: Համաշխարհային առաջնորդների հետ հեռախոսազրույցները խիստ խիստ կորդինացված իրադարձություններ են, որոնք մանրամասն պլանավորում են պահանջում նախագահի` ազգային անվտանգության թիմի կողմից: ԱՄՆ նախագահի եւ օտարերկրյա ղեկավարի միջեւ տիպիկ զրույցի ընթացքում նրան կարող են տասնյակ պաշտոնյաներ միանալ: Նրանցից ոմանք նախագահի հետ մեկ սենյակում են գտնվում, օրինակ` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը կամ պետքարտուղարը, բայց շատերը խոսակցությունները լսում են այլ տեղերից կամ իրավիճակային սենյակից: Փոխնախագահ Մայք Փենսը կամ նրա` ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հաճախ միանում են նախագահի հեռախոսազանգերին, ինչպես եւ` տարածաշրջանի` Ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրենը: Երկու օգնականները սովորաբար լսում են` զանգի հուշագիրը կամ սղագրությունը մշակելու եւ ներկացնելու համար: 2018-ի հուլիսին Սպիտակ տունը դադարեցրել էր Թրամփի` համաշխարհային առաջնորդների հետ հեռախոսազանգերի ամփոփ նկարագրության հրապարակման պրակտիկան, սակայն ավելի ուշ կրկին վերսկսել էր այն:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26