Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Metro.co.uk կայքի կազմած Պրեմիեր լիգայի ազդեցիկ դեմքերի տասնյակում, ովքեր ունակ են իրենց անունը գրել պատմության մեջ: Լավագույն տասնյակի 10-րդ տեղում հենց Մխիթարյանն է:
«10-րդ տեղում գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Հաշվի առնելով, թե ինչպես սկսվեց մրցաշրջանը, մեզնից քչերը կարող էին կանխատեսել, որ Մխիթարյանը, ով 27 մլն ֆունտ արժեցավ «Յունայթեդ»-ի համար, կարող է Խուան Մատայի պատճառով թիմի մեկնարկային կազմում հայտնվելու հետ խնդիրներ ունենալ:
Սակայն, հենց այդպիսի իրավիճակում հայտնվեց հայ ֆուտբոլիստը: Երբ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղի վերջին 15 րոպեներին գնդակը հայտնվում էր «Բորուսսիա»-ի նախկին ֆուտբոլիստի մոտ, հետաքրքիր և գրավիչ ինչ-որ բան էր լինում:
Լիովին հնարավոր է այդ հանգամանքն օգնի նրան «Հալ Սիթի»-ի դեմ կայանալիք խաղում տեղ ապահովել «Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում: Սակայն, բացի ֆուտբոլային արժանիքներից, Հենրիխը մեր տասնյակում ընդգրկվել է նաև այն երգի համար, որը նրան են նվիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները»,- գրել է կայքը:
Անգլիայի առաջնության առաջին երկու տուրում «Բորնմուտ»-ի (3:1) և «Սաութհեմփթոն»-ի (2:0) դեմ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին:
Երրորդ տուրի «Հալ Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին` Երևանի ժամանակով 20:30-ին:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44