ARM | RUS |

Տ.Աբրահամյան. Անթույլատրելի գործընթացներ են ընթանում

15.02.20 | 12:52

«Փաստի» զրուցակիցն է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Փաստ-Պարո՛ն Աբրահամյան, որոշ շրջանակներ փորձում են Պաշտպանության բանակում հերթական ցավալի դեպքերն օգտագործելով՝ կրկին սրել «հայաստանցի-արցախցի» թեման ու այդպիսով նոր բաժանումներ ստեղծել։ Ի՞նչ գործընթաց է սա՝ մասնավորապես նկարագրվածի վտանգավորության տեսանկյունից։

Տ.Աբրահամյան-Անթույլատրելի գործընթացներ են ընթանում: Նկատելի է երկու հիմնական սպառնալիք՝ «հայաստանցի-արցախցի» կեղծ օրակարգի առաջ մղում և զինված ուժերի, զինվորականների (հատկապես սպայական կազմի) դեմ արշավ: Փորձում են հասարակական հնչեղություն ունեցող տարբեր միջադեպերը, գործընթացները փաթեթավորել մեր պետականության համար մեծ վտանգ ներկայացնող թեզերով: Ցավալիորեն պետք է նշեմ, որ հաճախ այդ թեզերը լայնորեն տիրաժավորում են հատկապես սոցիալական ցանցերում, և հանրության մի մասը դրանք որպես իրականություն է ընդունում՝ իր հնարավոր բոլոր հետևանքներով:

Սա անվտանգության լուրջ սպառնալիք է, որի ուղղությամբ պետական ինստիտուտները լուրջ աշխատանք ունեն անելու:

Փաստ-Բացի նշվածներից, փորձեր են արվում նույն ցավալի դեպքերին քաղաքական ենթատեքստ տալ՝ խնդիրը մատուցելով անգամ որպես Հայաստանի իշխանությունների դեմ գործընթացի։ Ընդհանրապես, ի՞նչ սահմաններ են հատվում, ինչպե՞ս պետք է կանգնեցնել այս ամենը՝ հաշվի առնելով նշված դրսևորումների անթույլատրելիության աստիճանը։

Տ.Աբրահամյան-Այն, որ վաղուց կարմիր գծեր են հատվել, երևի որևէ մեկի համար նորություն չէ: Բոլոր առումներով անթույլատրելի եմ համարում գործընթացը քաղաքական կամ մեկ այլ լույսի ներքո ներկայացնելը և առաջ մղելը:

Այն, որ մի շարք ուղղություններում անելիքներ ունենք, դա անհերքելի է, սակայն իրադարձությունները տարբեր դիտանկյունից շահարկման առարկա դարձնելը, մարդկային ողբերգությունները տարբեր գործընթացներում ցանկալի ուղղությամբ ներկայացնելը ոչ միայն բարոյականության հետ կապված հարցեր են առաջացնում, այլև չափազանց խոցելի են դարձնում մեր անվտանգությունը։

Փաստ-Իսկ ո՞ր դեպքերում է հնարավոր չեզոքացնել նման տրամադրություններ տարածելու և դրանցով որոշակի ազդեցություն ունենալու վերոնշյալ շրջանակների ցանկությունը։

Տ.Աբրահամյան-Առկա ռիսկերի չեզոքացումը երեք հիմնական մակարդակ է ենթադրում՝ քաղաքական, իրավական և տեղեկատվական: Առաջին՝ քաղաքական կուրս և քաղաքական հայտարարություններ, որոնք պետք է զսպեն հանրության շրջանում անվտանգության սպառնալիք պարունակող զարգացումները. այստեղ, բնականաբար, առաջնայինը պետական քաղաքականության ուղղություններն են:

Երկրորդ՝ իրավական մակարդակ, որը ենթադրում է իրավական հակազդեցությունը առկա սպառնալիքներին՝ Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում: Երրորդը տեղեկատվական դաշտում իրականացվող գործողություններն են, որոնք առկա սպառնալիքները պետք է պահեն կառավարելի մակարդակում և նվազագույնի հասցնեն դրանց ազդեցությունը հանրության տարբեր խմբերի նկատմամբ:

Փաստ-Նկարագրված խնդիրների համատեքստում, առհասարակ, ի՞նչ պետք է գիտակցի մեր հասարակությունը, ի՞նչ հանգամանքներ ու արժեքներ պետք է հաշվի առնել՝ բանակում տեղի ունեցող ցանկացած երևույթ մեկնաբանելուց կամ որևէ խնդրի անդրադառնալուց առաջ։

Տ.Աբրահամյան-Զինված ուժերում տեղի ունեցող իրադարձությունների վրա մեծ թվով գործոններ են ազդում: Շատ ժամանակ մամուլում, սոցիալական ցանցերում, նույնիսկ քաղաքական մակարդակում դրանք քննարկվում են խիստ հատվածական, հաշվի չեն առնվում դրանց բոլոր բաղադրիչները, ըստ այդմ՝ ո՛չ դիսկուրսն է ստացվում, ո՛չ ճիշտ դիագնոզը: Սա, բնականաբար, դրանց պատճառների վերացման առումով խնդիրներ է առաջացնելու։ Արդյունքում ունենում ենք հատվածական, կարճաժամկետ արդյունք, որին ստիպված ենք լինելու կարճ ժամանակ հետո կրկին անդրադառնալ:

Փաստ-Վերջում՝ Արցախում սպասվելիք ընտրությունների մասին։ Կան հրապարակումներ, որ նախընտրական գործընթացները բարդ փուլում են, չեն բացառվում նաև լարված իրավիճակները։ Այս առումով ինչպիսի՞ն է իրավիճակը։

Տ.Աբրահամյան-Ասել, որ նախընտրական գործընթացները բարդ փուլում են՝ կլինի չափազանցված: Լարվածություններ, նախընտրական կրքեր, իհարկե, բացառելի չեն. երկու համապետական ընտրություններ են՝ Արցախի համար խոշոր իրադարձություններ:

Մյուս կողմից՝ չավարտված պատերազմ, անորոշ հայտարարություններ և գործընթացներ: Որքան էլ մարդիկ հոգնեն ցանկացած իրադարձությունում պատերազմի վտանգի գործոնի քննարկումից, ուզենք-չուզենք, դրա ազդեցությունը գործընթացների վրա չենք կարող բացառե


Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է շաբաթը

Մեկ շաբաթվա ընթացքում տուժել է 49, զոհվել՝ 9 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է...

18:16

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի 1-ը

Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է մինչև 2027–ի հուլիսի...

18:02

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի հայտարարությունը

Փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ-ի...

17:44

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը

Չարենցի փողոցում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen...

17:29

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր հանդիպում․ «Ուժեղ Հայաստան»

Փետրվարի 25-ին Նարեկ Կարապետյանը կհանդիպի երիտասարդների հետ․ սպասվում է էներգիայով լի և հետաքրքիր...

17:13

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց հիվանդանոցից

Կարգավորվում եմ, արդեն կարողանում եմ քայլել. Նարեկ Սամսոնյանը դուրս գրվեց...

16:08

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան (Տեսանյութ)

Ջրային ոլորտում աշխարհից 150 կմ հետ ենք. Փաշինյան...

15:58

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման վայրը

Ընտրողները ժամանակավոր կարող են փոխել իրենց հաշվառման...

15:56

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու ամսով

Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդուն սպանողը կալանավորվել է երկու...

15:50

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանը

Կյանքից հեռացել է օպերային երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Օլգա...

15:19

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Կարո Օկումուշյանի տնային կալանքը երկարաձգվեց ևս 3...

15:08

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ Սրբազանին

Երբ դու դուրս գաս, նոր լավ կլինենք. Խաչիկ Մանուկյանը՝ Բագրատ...

14:55

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

Խոշոր վթար Երևան-Աբովյան ճանապարհին

14:36

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ

Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական...

14:14

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին. փաստաբան

Նարեկ Սամսոնյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս է գրվելու ժամը 15:00-ին....

14:03

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր Օշին

Ասել եմ, ասում եմ՝ ՔՊ-ականներն ինձ համար հայրենավաճառ են. Տեր...

13:58

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս կգրվեն

Աջափնյակի միջադեպից տուժածների վիճակը կայուն է, շուտով դուրս...

13:45

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված թաղանթները

«Mercedes»-ի վարորդն իր ձեռքով ապակիներից հեռացրել է մգեցված...

13:33

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու համար

Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկային ծառայողին կաշառք տալու...

12:19

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում. Առաքելյան

Էկոնոմիայի նախարարը հերթական սխալ տեղեկությունն է տրամադրում....

11:47

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44