Ճապոնական ավտոարտադրողները երկուշաբթի օրը վերսկսել իրենց գործարանների աշխատանքները Չինաստանում, որոնք դադարեցվել էին նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Kyodo-ն:
Ըստ Kyodo-ի տեղեկությունների` Toyota Motor-ը վերագործարկել է իր ձեռնարկությունները Չանչուն եւ Գուանչժոու քաղաքներում: Արտադրողն ավելի վաղ նախատեսում էր վերսկսել իր գործարանների աշխատանքները Չինաստանում փետրվար ամսվա սկզբին` հանգստյան օրերից հետո, լուսնային Նոր տարվա կապակցությամբ, այնուհետև հետաձգել էր մինչեւ փետրվարի 10-ը, սակայն կորոնավիրուսի բռնկման հետ կապված իրավիճակը Չինաստանում չէր բարելավվել, եւ ժամկետները կրկին տեղափոխվել էին:
Ճապոնական մեկ այլ ընկրությունը` Mazda- ն, երկուշաբթի օրը եւս վերագործարկել է իր գործարանը Նանկին քաղաքում:
Նոր կորոնավիրուսը (2019-nCoV) բռնկվել էր Չինական խոշոր Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերի վերջին: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ էր ճանաչել: Չինաստանի սահմաններից դուրս վարակի դեպքեր են հայտնաբերվել 25 երկրում, այդ թվում` Ռուսաստանում: Վերջին տվյալների համաձայն` Չինաստանում վիրուսների զոհերի թիվը գերազանցել է 1.7 հազարը, առողջացել է ավելի քան 10.8 հազար մարդ:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34