Խոշոր տեխնոլոգիական ընկերությունները կարող են ավելի խիստ կանոնների ու տուգանքների բախվել Եվրոպայում, եթե նրանց չհաջողվի համաչափ հակահարված տալ ատելության արտահայտություններին եւ ապատեղեկատվությանը։ Այս մասին Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի հետ Բրյուսելում բանակցություններից հետո հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրեթոնը, հայտնում է AFP-ը։ «Եթե բոլոր հարթակները, որոնք աշխատում են եվրոպական մայրցամաքում, չպահպանեն այն պայմանները, որ ես հենց նոր շարադրեցի, այո, մենք ստիպված կլինենք ավելի կոշտ միջամտել»,- ասել է Բրեթոնը լրագրողներին։ Նա նախազգուշացրել է, որ նոր օրենսդրությունը կարող է շատ ավելի կոշտ լինել տեխնոլոգիաների հանդեպ։ Այս նոր կանոնները «կարող են պարտադիր լինել, որպեսզի խուսափենք նման չարաշահումներից, որովհետեւ դրանք վիրավորական են», ասել է Բրեթոնը։ Նրա խոսքերով՝ Թվային ծառայությունների մասին օրենքի ընդունումը մինչեւ տարվա վերջը կարող է իրական հետեւանքներ ունենալ այնպիսի ընկերության համար, ինչպիսին Facebook-ն է, որը մինչեւ հիմա ինքնուրույն է կարգավորել իր գործունեությունը։ Մարկ Ցուկերբերգը ընդգծել է հարթակներում ատելության արտահայտությունների եւ ապատեղեկատվության լավագույն վերահսկողության կարեւորությունը, սակայն առանց խոսքի ազատության սահմանափակման։
10:22
10:14
09:21
09:03
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44