«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում զգալի լարվածություն է առաջացել աշխատակիցների և կառույցի ղեկավար Հակոբ Ավագյանի միջև: Բանն այն է, որ Ավագյանը մասնագիտությամբ մետալուրգ է և ֆինանսիստ, որևէ առնչություն չունի առողջապահության համակարգի հետ, և ոլորտից նրա անտեղյակությունը անձնակազմի հետ էական հակասությունների պատճառ է դարձել: Մասնավորաբար, «Փաստի» տեղեկություններով, Ավագյանի տեղակալները, որոնցից մեկն, ի դեպ, ըստ տեսչական մարմնում պտտվող խոսակցությունների, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է, այլևս չեն կարողանում հանդուրժել իրենց ղեկավարի պահվածքը: Հավանական է համարվում, որ նրանք աշխատանքից ազատման դիմումներ ներկայացնեն վարչապետին՝ նրա ուշադրությունը հրավիրելով տեսչությունում տիրող իրավիճակի վրա: Կառուցի մեր աղբյուրը չբացառեց, որ տեղակալներին կմիանան նաև որոշ վարչությունների պետեր: «Երկար տարիներ առողջապահության ոլորտում աշխատած, մասնագիտական մեծ ճանապարհ անցած և բավականին փորձառու մասնագետները պարզապես չեն հասկանում, թե ինչպես կարող է նման պատասխանատու ոլորտի ղեկավարումը հանձնվել մի մարդու, որը երբեք առնչություն չի ունեցել առողջապահության հետ, և վտանգել մի ամբողջ կառույցի բնականոն աշխատանքը»,-ասաց մեր զրուցակիցներից մեկը՝ հույս հայտնելով, որ կառավարությունը լուծում կտա խնդրին, և տեսչական մարմնի ղեկավար կնշանակվի ոլորտից հասկացող մարդ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55