Փետրվարի 18-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ մայրցամաքային Չինաստանի, Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 995-ի, հինգ դեպքում հիվանդության մահացու վախճան է արձանագրվել: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը։ Ընդսմին հրատարակությունը հաշվի չի առնում կորոնավիրուսով վարակման այն 14 նոր դեպքերը, որոնք հայտնաբերվել են Diamond Princess հանրանավից տարհանված ԱՄՆ-ի քաղաքացիների մոտ: Այսպիսով, հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 1009-ի: Ամենից շատ հիվանդներ են հայտնաբերվել Ճապոնիայի տարածքում՝ 619 դեպք, դրանցից 454-ը բաժին են ընկնում Diamond Princess-ի ուղեւորներին ու անձնակազմին, որը կարանտինի մեջ է գտնվում Իոկոհամայում: Թերթի հաշվարկների համաձայն, Ճապոնիային հաջորդում են Սինգապուրը (77 դեպք), Հոնկոնգը (60), Թաիլանդը (35), Հարավային Կորեան (30), Տայվանը եւ Մալայզիան (22-ական), Վիետնամը եւ Գերմանիան (16-ական), Ավստրալիան եւ ԱՄՆ-ը (15-ական), Ֆրանսիան (12), Մակաոն (10), Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Մեծ Բրիտանիան (9-ական), Կանադան (8), Ֆիլիպինները, Հնդկաստանը, Իտալիան (3-ական), Ռուսաստանը եւ Իսպանիան (2-ական), Բելգիան, Կամբոջան, Ֆինլանդիան, Եգիպտոսը, Նեպալը, Շրի Լանկան եւ Շվեդիան (մեկական): Փետրվարի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացրել է կորոնավիրուսի դեմ պայքարում չափազանցված միջոցների կիրառումից: «Դա շատ լուրջ բռնկում է, եւ այն աճի ներուժի ունի, բայց մենք պետք է հավասարակաշռենք ձեռնարկվող միջոցները՝ հաշվի առնելով վարակված մարդկանց թիվը: Հուբեյի նահանգի սահմաններից դուրս համաճարակը ներառել է բնակչության միայն շատ փոքր բաժինը»,- հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության բնագավառում արտակարգ իրավիճակների գծով ծրագրերի գործադիր տնօրեն Մայքլ Ռայանը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26