Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ.-ին ծխախոտային արտադրատեսակների արտադրության վերլուծությանը: 2019թ.-ին 2018թ.-ի համեմատ ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 6.8%-ով, իսկ մասնաբաժինը մշակող արդյունաբերության կառուցվածքում կազմել է շուրջ 13%: Հետաքրքրական է նկատել, որ իրացման ծավալները գերազանցել են արտադրության ծավալները՝ արձանագրելով 10% աճ: Այսինքն, 2019թ.-ին վաճառվել է նաև 2018թ.-ին արտադրված արտադրանքը: Նշենք, որ արտահանման ծավալներն աճել են 14.4%-ով, մինչդեռ ՀՀ տարածքում ծխախոտային արտադրանքի իրացման ծավալները կրճատվել են 0.2%-ով` որոշակիորեն պայմանավորված նաև ակցիզային հարկի բարձրացման հետ: Այս ոլորտի համար առաջնային են համարվում հատկապես սիրիական և իրաքյան շուկան, ոչ թե ԱՊՀ երկրների շուկաները, որտեղ արտահանման ծավալները 16.2% աճ են արձանագրել, մինչդեռ դեպի ԱՊՀ երկրներ արտահանման ծավալները կրճատվել են 21.1%-ով: Հետաքրքրական է նկատել, որ 2015թ.-ից սկսած արտահանման կառուցվածքում երկրորդ տեղում է հայտնվել «սիգարետ և սիգար» ապրանքային խումբը՝ պղնձի հանքաքարի խտանյութից հետո: Նշենք, որ 2015-2019թթ.-ին զգալիորեն աճել են «սիգարետ և սիգար» ապրանքային խմբի արտահանման ծավալները: 2019թ.-ին տարեկան աճի տեմպը կազմել է 12.4% կամ 273 մլն ԱՄՆ դոլար: Հենց այս ոլորտի կատարողականի շնորհիվ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակը 2019թ.-ին գլխավորել է «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն՝ առաջ անցնելով 2018թ.-ի առաջատարին` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որը 2019թ.-ին հայտնվել է 2-րդ տեղում: 2019թ.-ին «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի կողմից վճարված հարկերը ավելացել են 35.1%-ով` կազմելով շուրջ 57 մլրդ ՀՀ դրամ: 2019թ.-ին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ՍՊԸ-ն չորրորդն է, մինչդեռ 2018թ.-ին 9-րդ խոշոր հարկ վճարող կազմակերպությունն էր: Վերջինիս կողմից վճարված հարկերն ավելացել են 47%-ով` կազմելով շուրջ 19.2 մլրդ ՀՀ դրամ: Մեկ այլ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություն՝ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ-ն, 2019թ.-ի 1000 խոշոր հարկատուների ցանկում 58-րդն է՝ 2018թ.-ի 80-րդի փոխարեն: Եթե հաշվի առնենք 2020-2023թթ.-ին ակցիզային հարկի բարձրացման՝ ԵԱՏՄ ԵՏՀ-ի պահանջը, ՀՀ շուկայում տեղական արտադրանքի սպառման ծավալները կարող են որոշակիորեն կրճատվել, ինչը նշանակում է, որ ոլորտի աճը միջնաժամկետ հատվածում հիմնականում կախված է լինելու արտահանման ծավալներից: Այսպիսով` ծխախոտային արտադրության ծավալներն աճել են արտահանման ծավալների աճով պայմանավորված, քանի որ սեփական արտադրատեսակի իրացումը տեղական շուկայում կրճատվել է:
23:45
20:45
20:19
20:03
16:24
16:11
15:51
15:35
15:17
15:17
14:52
14:35
14:18
12:52
12:35
12:17
12:03
11:36
11:23
11:12
14:05 25.06.25
13:22 25.06.25
12:38 25.06.25
16:24 26.06.25
13:45 25.06.25
14:24 25.06.25
15:11 25.06.25
11:17 25.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03