Թուրքիայի դատախազության մարմինները 98 մարդու կալանավորման հրամանագիր են տվել, որոնք կասկածվում են «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպության« (FETO) հետ կապերի մեջ, որին Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Ինչպես հայտնել Է Haberturk հեռուստաալիքը, նրանցից 33-ը Թուրքիայի արդարադատության նախարարության գործող աշխատակիցներ են:
Նախարարության աշխատակիցների ձերբակալման գործողությունները միաժամանակ սկսվել են երկրի 15 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում: Մինչ այժմ 50 կասկածյալ է ձերբակալված 71-ից: Կալանագրեր են տրված ոչ միայն գերատեսչության 33 հաստիքային աշխատողների, այլև տեխնիկական անձնակազմի, պահակների և այլ անձանց համար, որոնք արդարադատության նախարարության հետ աշխատում էին կապալային պայմանագրով:
Դրան զուգահեռ ձերբակալություններ են տեղի ունեցել ևս 11 նահանգներում այն գործով, որը վարում են Ադանայի նահանգի իշխանությունները: 27 մարդ կասկածվում է ոստիկանությունում պաշտոններ զբաղեցնելու համար քննությունների արդյունքների կեղծման մեջ: Նրանց ձերբակալել են և տարել հարցաքննության:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի զինված ուժերի մի խումբ զինվորներ ու սպաներ պետական հեղաշրջման փորձ են ձեռնարկել: Հիմնական դիմակայությունը ծավալվել է Ստամբուլում և Անկարայում, զոհվել Է 250 մարդ, չհաշված պուտչիստներին, վիրավորվել է ավելի քան 2 հազար հոգի: Հեղաշրջման նախապատրաստման մեջ Անկարան մեղադրում է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետ կապված FETO-ին:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26