Ահաբեկիչները ֆինանսավորում են ստանում առցանց կազինոյի եկամուտներից, առցանց խանութների միջոցով շորթումների եւ ֆիշինգային գրոհների միջոցով: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը` ելույթ ունենալով ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 13-րդ խորհրդակցությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ահաբեկչության ֆինանսավորման մեխանիզմների եւ ուղիների թվային փոխակերպում է տեղի ունեցել: Ահաբեկիչների կողմից որպես եկամուտների աղբյուր կեղծ առցանց խաղատների, առցանց խանութների եւ կայքերի նմանակների, ֆիշինգային եւ ֆարմինգ հարձակումների, բանկային ռեսուրսներին անօրինական օգտագործման միջոցով գումարների շորթումն ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուղղությունը փոխում է դեպի վիրտուալ միջավայր»,- ասել է Նովիկովը:
Նովիկովը նշել է, որ «ահաբեկչության բնույթի ու գենեզիսի պահպանությամբ դրա կիրառման պրակտիկան բոլորովին նոր որակ է ձեռք բերել»: «Եվ նման դինամիկան կապված է հիմնականում նոր դասի, նոր մակարդակի տեխնոլոգիական լուծումների հետ»,- հավելեց նա:
ՀԱԿ-ի ղեկավարը հավելել է, որ «ահաբեկչության տեխնոլոգիաները հարստացել են ժամանակակից ռոբոտատեխնիկայի, առաջին հերթին, անօդաչուների կիրառման շնորհիվ»: Նա նշել է, որ չի կարելի անտեսել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության օպերացիոն-մարտավարական մակարդակում տեղի ունեցող նման նկատելի փոփոխությունները: Ըստ նրա` ԱՊՀ շատ երկրներ արդեն սկսել են անօդաչուների շրջանառությունը կանոնակարգող օրենսդրության ձեւավորումը, այդ թվում նաեւ` զանգվածային միջոցառումների անցկացման վայրերում եւ ծայրահեղ կարեւոր օբյեկտների պաշտպանության համար:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26