Ղազախստանի Ժամբիլի մարզի Կորդական շրջանում անկարգությունների հետեւանքով հարուցվել է շուրջ 90 քրեական գործ, այդ թվում՝ 11 գործ սպանությունների փաստով: Այս մասին հայտնել է երկրի ՆԳ առաջին փոխնախարար Մարատ Կոժաեւը, փոխանցում է Tengrinews.kz-ն:
«Այսօրվա դրությամբ հարցաքննվել են հարյուրավոր մարդիկ, իրականացվում են դատավարական գործողություններ՝ ուղղված այդ իրադարձություններին յուրաքանչյուր մասնակցի դերակատարման ամրագրմանը: Անցկացվում են անհրաժեշտ փորձաքննություններ: Դատավարական բոլոր անհրաժեշտ ապացույցները ստանալուն պես մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել է Կոժաեւը:
«Քրեական գործերի թիվն անչափ մեծ է, ամեն օր դրանց թիվն ավելանում է, որովհետեւ նոր հանգամանքներ են ի հայտ գալիս: Այսօրվա դրությամբ տարբեր դրվագներով հարուցվել է շուրջ 90 քրեական գործ»,- նշել է նա:
Կոժաեւը խոստացել է ձերբակալվածների ընդհանուր թիվը ավելի ուշ հրապարակել, քանի որ այս փուլում ընթացքի մեջ են քննչական գործողությունները եւ դատավարական ապացույցների ամրագրումները:
«Համենայնդեպս, սկանդալը հրահրող այն անձանցից երեքը, որոնք ոստիկանության աշխատակիցներին չեն ենթարկվել, ձերբակալվել են, գործը դատարան է ուղարկվել: Այս բոլոր իրադարձությունների պատճառներից մեկը դարձած տարեց մարդու ծեծի դեպքով նույնպես մեղավոր անձինք պարզված են, ձերբակալված, կալանավորված: Մնացյալ հրահրողների, սադրողների վերաբերյալ ձեզ տեղեկություններ կտրամադրենք տառացիորեն մոտ ժամանակում»,- ասել է Կոժաեւը:
Նա նաեւ հավելել է, որ ձերբակալվածների թվում ուժային կառույցների աշխատակիցներ չկան:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26