Սեուլի Բարձրագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին (2008 – 2013 թվականներ) մեղավոր է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու եւ առանձնապես խոշոր չափով կաշառքներ ստանալու մեջ: Ինչպես փետրվարի 19-ին հայտնել է Yonhap գործակալությունը, երկրի նախկին ղեկավարի համար խափանման միջոց է ընտրվել բանտարկությունը՝ 17 տարի ժամկետով։ Բացի դրանից, 78-ամյա Լի Մյոն Բաքին պարտավորեցրել են տուգանք մուծել շուրջ 15,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Նրան կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում: Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում էր նախագահ եղած ժամանակ DAS ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող ընկերության միջոցների յուրացման մեջ, որի խոշորագույն բաժնետեր էր Լի Մյոն Բաքը, ինչպես նաեւ Samsung Electronics-ից կաշառքներ ստանալու մեջ: Լի Մյոն Բաքն ավելի վաղ պատիժ էր կրում կոռուպցիայի եւ կաշառակերության մի շարք մեղադրաքների համար: 2018 թվականի մարտի 22-ին նա կալանավորվել էր, իսկ նույն թվականի հոկտեմբերի 5-ին Սեուլի Բարձրագույն դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019 թվականի մարտին նա գրավով ազատ էր արձակվել բանտից՝ նկատի առնելով առողջական վիճակի վատթարացումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26