Մեծ Բրիտանիան կգործարկի ներգաղթյալների մասնագիտական հատկությունների գնահատման նոր համակարգ՝ երկրում օտարերկրյա աշխատուժի մակադարկի բարձրացման համար: Այդ մասին ասված է կառավարության՝ փետրվարի 18-ին հրապարակված հաղորդագրության մեջ։ «Մենք վերջ կդնենք միգրանտների ազատ տեղաշարժին, կվերականգնենք վերահսկողությունը մեր սահմանների նկատմամբ… Մեծ Բրիտանիայում ներգաղթի նոր համակարգի հաստատման միջոցով, որը հիմնված է բալերի վրա»,- հայտարարել է ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը: Նա հավելել է, որ այդ նախաձեռնությունը թույլ կտա «ներգրավել ամենափայլուն եւ լավագույն աշխատողներին ամբողջ աշխարհից, խթանել տնտեսական աճը… եւ լիովին իրացնել երկրի ներուժը»: Նոր համակարգը կսկսի գործել 2021 թվականի հունվարի 1-ին: Թեկնածուներին բալեր կհաշվեգրվեն՝ կախված մի շարք չափանիշների համապատասխանությունից. պետք է գնահատվեն հմտություններն ու որակավորումը, անգլերենի իմացության մակարդակը եւ նման բաներ: Բացի դրանից, աշխատանքային այցագիր ստանալու համար անհրաժեշտ կլինի աշխատանքի տեղավորման առաջարկության առկայությունը: Նշվում է, որ նորամուծությունը միատեսակ մոտեցում կապահովի Եվրամիության քաղաքացիների եւ դրա մեջ չմտնող երկրների բնակիչների նկատմամբ: Նման բարենորոգումը կոչված է պարզեցնելու բարձր որակավորում ունեցող աշխատուժի մուտքը երկիր՝ միգրանտների ընդհանուր հոսքի միաժամանակյա նվազեցմամբ հանդերձ: Գնահատումների համաձայն՝ ներկայում Եվրամիության պետություններից Միացյալ թագավորության տարածք ժամանածների 70 տոկոսը չի համապատասխանում այն պահանջներին, որոնք կառաջադրվեն բարձր որակավորմամբ պորֆեսիոնալներին նոր հակարգի ուժի մեջ մտնելուց հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26