Թուրքիան առայժմ չի ստացել սիրիական Իդլիբի հարցով ՌԴ-ի հետ բանակցությունների իրեն գոհացնող արդյունք եւ պատրաստ է այս շրջանում ռազմական գործողություն սկսելուն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Բանակցությունների առաջին փուլը կայացել է անցյալ շաբաթ Անկարայում՝ Սիրիայի հյուսիս-արեւմուտքում լարվածության էսկալացիայի խորապատկերին: Բանակցությունների երկրորդ փուլն անցկացվել է երկուշաբթի եւ երեքշաբթի Մոսկվայում: Ռուսական միջգերատեսչական պատվիրակության կազմում էին ՌԴ նախագահի սիրիական կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը եւ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Բանակցություններում Թուրքիայի պատվիրակությունը գլխավորում էր երկրի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը: «Եթե երկրները, որոնց հետ բանակցություններ ենք վարում, չանեն այն, ինչն անհրաժեշտ է, ապա մենք ինքներս դա կանենք: Մենք առայժմ չենք ստացել բանակցությունների արդյունք, որը մեզ կգոհացներ: Մենք լիովին պատրաստ ենք Իդլիբում սեփական գործողությանը, սա սոսկ ժամանակի հարց է, այն կարող ենք սկսել ցանկացած պահի, սա մեզ համար կենսականորեն կարեւոր գործողություն է»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ: Նա հավելել է, որ Իդլիբում Թուրքիայի հնարավոր գործողությունները հեռախոսային բանակցությունների ժամանակ քննարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Մենք Իդլիբը չենք թողնի ռեժիմին, նա դեռեւս չի հասկանում մեր վճռականությունը: Մենք վճռականորեն ենք տրամադրված Իդլիբն ամեն գնով վերածելու անվտանգ վայրի թե՛ խաղաղ բնակիչների համար, թե՛ Թուրքիայի»,- ասել է Էրդողանը:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26