Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը զգալիորեն աճել է, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշում է Ամերիկայի Հայկական Համագումարի համանախագահ, փաստաբան Էնթոնի Բարսամյանը:
Նրա խոսքով, եթե 2019-ին հայ-ամերիկյան հարաբերությունները նշանավորվեցին Միացյալ Նահանգների Կոնգրեսի երկու պալատներում Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին շուրջ 60 միլիոն դոլարի ամերիկյան օգնության հատկացման հանգամանքներով, ապա այս տարի հեռանկարներն ավելի լայն են:
Հայաստանի այսօրվա զարգացման տեմպերն աննախադեպ են, ասում է Բարսամյանը, հավելելով, որ խոսում է որպես անկողմնակալ դիտորդ, ով Հայաստան պարբերաբար այցելում է 1987-ից ի վեր եւ ում կազմակերպությունը՝ Ամերիկայի Հայկական Համագումարը, փոխկապակցված չէ որեւէ կուսակցության հետ:
«Հենց այս պահին, տեսնելով Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, կարող եմ ասել՝ երբեք այսքան լավատեսորեն չեմ դիտարկել Հայաստանի ապագան»:
Հայաստանի առաջընթացը նկատում են նաեւ Միացյալ Նահանգների ղեկավար շրջանակներում, ասում է ամերիկահայ գործիչը.
«Նկատելի է Հայաստանի նոր ժողովրդավարությանն աջակցելու գործում ամերիկյան կողմի հետաքրքրվածությունը, որպես մի երկրի, որն օր օրի այս ուղղությամբ առաջընթաց է գրանցում: Որպես ամերիկահայ, ես ավելին եմ ակնկալում իմ կառավարությունից, եւ ԱՄՆ-ի իշխանության հետ հանդիպումներին ես ընդգծում եմ՝ այժմ լավագույն ժամանակն է օգնելու Հայաստանին իրական դատաիրավական բարեփոխումներ իրականացնել»:
Էնթոնի Բարսամյանի խոսքով, թեեւ Ցեղասպանության ճանաչման համար պայքարը շարունակվելու է մինչեւ այս ողբերգական իրողության ճանաչումը նաեւ ԱՄՆ-ի նախագահի կողմից, ինչպես 1980-ականներին դա արեց Ռոնալդ Ռեյգանը, այդուհանդերձ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգում պետք է ավելի զգալի դեր խաղան առեւտրատնտեսական եւ ներդրումային հեռանկարները: Հենց այս հարցերի առաջխաղացմամբ պետք է զբաղվեն արտերկրում բնակվող հայերը, համոզված է Բարսամյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին, ապա դրանց պետք է մասնակցեն բացառապես Հայաստանում բնակվող քաղաքացիները, համոզված է ամերիկահայ գործիչը.
«Այս հարցով ես թեժ քննարկումներ եմ ունեցել: Եթե ես պատասխանում եմ Հայաստանում քվեարկելու համար, ապա պետք է բնակվեմ Հայաստանում»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01