Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը ձգտում է Դեմոկրատական կուսակցությունից առաջադրվել նոյեմբերին կայանալիք ընտրություններում ԱՄՆ նախագահի պաշտոնի թեկնածու, խոստացել է մի քանի շաբաթվա ընթացքում հրապարակել իր հարկային հայտարարագրերը: Նա այս մասին հայտարարել է Լաս Վեգասում (Նեւադա նահանգ) դեմոկրատների համազգային հեռուստաբանավեճերի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հարկային հայտարարագրերի հրապարակումը ժամանակ կպահանջի,- հայտարարել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու դա չի արել մինչեւ հիմա: - Դրանք մի քանի հազար էջ ծավալով փաստաթղթեր են: Դրանցում արտացոլված կլինեն տեղեկություններ իմ բոլոր ներդրումների մասին»: Մասաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենն իր հերթին Բլումբերգին մեղադրել է հարկային հայտարարագրերի բովանդակությունը թաքցնելու մեջ: «Ընտրություններում դեմոկրատները չեն կարող հաղթել, եթե թեկնածուն լինի մարդ, որը թաքցնում է իր հարկային հայտարարագրերը,- հայտարարել է նա: - Դեմոկրատները մեծ ռիսկի կդիմեն այն դեպքում, եթե թեկնածու առաջադրեն միլիարդատիրոջը»: Այս տարի դեմոկրատների երրորդ հեռուստաբանավեճերը ընթանում են փետրվարի 22-ին Նեւադա նահանգում Դեմոկրատական կուսակցության ակտիվիստների ժողովներից 2 օր առաջ, որոնց ժամանակ այդ նահանգից 36 պատվիրակներ են առաջադրվելու հուլիսի 13-16-ը Միլուոկիում (Վիսքոնսին նահանգ) կուսակցության ազգային համագումարին մասնակցելու համար, որի ժամանակ հայտնի է դառնալու ընտրություններում Դոնալդ Թրամփի մրցակցի անունը: ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 3-ին:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26