Համաշխարհային հանրությունն ի վիճակի չէ անհրաժեշտ համատեղ ջանքեր գործադրել Լիբիայում իրավիճակը կարգավորելու համար: Այսպիսի կարծիք հինգշաբթի օրը TRT-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն: «Համաշխարհային հանրությունն ի վիճակի չէ համատեղ քայլեր ձեռնարկել Լիբիայում հրադադարի ուղղությամբ: Այս հարցի շուրջ վճռականություն չի ցուցադրվում»,- հայտարարել է արտգործնախարարը: Փետրվարի 18-ին Լիբիայի աջակցման հարցով ՄԱԿ-ի Առաքելության եւ էմիսարի պաշտոնական ներկայացուցիչ Ժան Ալամը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Հասան Սալամեն ծանուցում է ստացել Լիբիայի ազգային բանակի կողմից` Տրիպոլիի նավահանգստի գնդակոծման հետ կապված Ժնեւում ռազմական հանձնաժողովի աշխատանքներին մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ: Երեքշաբթի օրը Շվեյցարիայում մեկնարկել էր Լիբիայի համատեղ ռազմական կոմիտեի («5+5»)` երկարատեւ հրադադարի հաստատմանն ուղղված հանդիպումների երկրորդ փուլը: Ռազմական հարցերի շուրջ բանակցությունների առաջին փուլը տեղի էր ունեցել Ժնեւում փետրվարի 3-ից 8-ը: Լիբիայի ռազմական կոմիտեում ընդգրկված են հակամարտության հինգ կողմերից յուրաքանչյուրի հինգ ներկայացուցիչ: Խորհրդակցություններում որպես միջնորդ հանդես է գալիս Սալամեն:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34