Ադրբեջանի հարցերով ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ ավստրիացի Ստեֆան Շեննախն ու բրիտանացի Ռոջեր Գեյլը լուրջ անհանգստություններ են հայտնել Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է turan.az կայքը:
«Մենք խորապես անհանգստացած ենք խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության բռնությունների սրացումից», - ասել են նրանք` նկատի ունենալով 2020 թվականի փետրվարի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներին անհամաձայնություն հայտնած խաղաղ ցուցարարների նկատմամբ ադրբեջանցի իրավապահների բռնությունները:
Համազեկուցողները հատուկ անհանգստություն են հայտնել դեպքերը լուսաբանող լրագրողների նկատմամբ բռնության մասին «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հայտարարությունների առնչությամբ:
Համազեկուցողների մոտ ամենամեծ անհանգստությունն առաջացրել է բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 100 մարդու ձերբակալությունը, իսկ մինչ բողոքի ակցիան արտախորհրդարանական ընդդիմության առաջնորդների` Իլգար Մամեդովի («Ռեալ» կուսակցություն), Արիֆ Հաջիլըի («Մուսավաթ» կուսակցություն), Ռուսլան Իզզաթլեի (D 18 շարժում) և Մեհման Հուսեյնովի (Լրագրողների անվտանգության և ազատության ինստիտուտ) ձերբակալությունները:
«Բազմակարծության այդպիսի ճնշումը բացարձակ անընդունելի է և պետք է անհապաղ դադարեցվի»,-եզրափակել են իրենց խոսքը համազեկուցողները` կոչ անելով Ադրբեջանի իշխանություններին թույլ տալ խաղաղ բողոքի ակցիաները ժողովրդավարական գործընթացի շրջանակում:
Ադրբեջանում փետրվարի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Բաքվում` Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:
Բոլոր ակցիաները ոստիկանությունը բռնի ուժով ցրել է` ձերբակալելով ավելի քան 100 մարդու, նրանց թվում` ընդդիմադիր քաղաքական գործիչների և պատգամավորության թեկնածուների:
09:01
19:33
19:03
18:49
18:34
18:10
09:19
09:01
17:54
17:32
17:16
17:02
16:51
16:35
15:06
13:21
13:15
13:01
12:45
12:21
13:21 21.10.25
17:54 21.10.25
17:16 21.10.25
17:32 21.10.25
13:15 21.10.25
12:21 21.10.25
13:01 21.10.25
15:06 21.10.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32