Անցյալ շաբաթ հետախուզական հանրույթի ներկայացուցիչները Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներին նախազգուշացրել են, որ Ռուսաստանն արդեն միջամտել է 2020 թվականի նախընտրական արշավին՝ փորձելով Թրամփին օգնել վերընտրվել: Այս մասին New York Times-ին հայտնել են 5 աղբյուրներ, որոնք իրավիճակին ծանոթ են: Սա նախագահին զայրացրել է, որը, ինչպես հայտնում է NYT-ն, դժգոհել է, որ դեմոկրատները «ռուսական աջակցությունն» իր դեմ են օգտագործում, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: Պարբերականը նշում է, որ հաջորդ օրը այն բանից հետո, երբ փետրվարի 13-ին Ներկայացուցիչների պալատում տեղի էր ունեցել հետախուզական հանրույթի ճեպազրույցը, Թրամփը նկատողություն էր արել Ջոզեֆ Մագուայրին, որն այդ ժամանակ դեռեւս կատարում էր Ազգային հետախուզության տնօրենի պարտականությունները, այն պատճառով, որ նա թույլ է տվել նման միջոցառման անցկացումը, հայտնել են Թրամփի եւ Մագուայրի խոսակցության բովանդակությանը ծանոթ աղբյուրները: Թրամփն առանձնապես բացասաբար է վերաբերվել ճեպազրույցին Ադամ Շիֆի ներկայությանը, կալիֆոռնիացի դեմակրատ, որը ղեկավարել է Ներկայացուցիչների պալատում իմփիչմենթի գործընթացը: Ճեպազրույցի ժամանակ, որն անցկացվել է հետախուզության հարցերով կոմիտեի անդամների համար, Թրամփի դաշնակիցները վիճարկել են հետախուզական հանրույթի եզրահանգումները՝ հիշեցնելով, որ Թրամփը Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականություն է վարում եւ փորձում է ուժեղանել եվրոպական անվտանգությունը: Հատուկ ծառայությունների մի քանի ներկայացուցիչներ ճեպազրույցի անցկացումը տակտիկական սխալ են համարում՝ խոսելով այն մասին, որ եթե ճեպազրույցում ելույթ ունեցած Ազգային հետախուզության աշխատակիցը այլ ձեւով արտահայտվեր կամ ընդհանրապես չհիշատակեր «ռուսական աջակցության» ասպեկտը, դա կօգներ խուսափել հանրապետականների զայրույթից:
19:40
19:25
18:47
18:39
18:22
18:04
16:59
16:43
16:19
16:02
15:41
15:06
14:56
14:43
14:43
14:28
13:50
13:38
13:13
12:53
12:53 27.06.25
11:15 27.06.25
12:49 27.06.25
12:36 27.06.25
10:04 27.06.25
10:55 27.06.25
10:44 27.06.25
12:21 27.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03