ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսին առաջարկել է փոխհատուցել հարկային մանեւրի պատճառով արտահանման մաքսատուրքերից Մինսկի եկամուտների նվազումը: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն: «Ռուսաստանի նախագահը զանգահարել է (դուք գիտեք, որ առանձին հարցերով երբեմն մեզ մոտ վեճեր են առաջանում): Նա առաջարկ է արել, որ մենք դրա շուրջ մտածենք, այդ թվում՝ նաեւ Բելառուս նավթի մատակարարումների շուրջ: Մենք հիմա, իհարկե, փորձում ենք այն (դա անսպասելի առաջարկ էր) հաշվարկել: Բայց դա, հավանաբար, նշանակություն չունի: Որովհետեւ ապրանքը ռուսական է: Ռուսաստանը կարող է այն վաճառել արդարացին գներով, կարող է վաճառել անարդար գներով: Որովհետեւ մենաշնորհատեր է: Մենք ոչ մեկից այլեւս նավթ չենք ստացել: Նույնը գազի վերաբերյալ»,- ասել է Լուկաշենկոն: «Ի դեպ, Վլադիմիր Պուտինը առաջարկել է բանաձեւը հաշվարկել, թե մենք 2020 թվականին մաքսատուրքի նվազումից որքան կկորցնենք անցյալ տարվա մակարդակի համեմատ: Եթե մենք անցյալ տարի մաքսատուրքերից ստացել ենք, ասենք, 1 մլրդ դոլար, ապա այս տարի այդ նույն մաքսատուրքերի նվազման պատճառով (չէ՞ որ այն ամբողջ ժամանակ նվազում է) կստանանք 700 մլն դոլար: Նա ասաց՝ մենք 300 մլն դոլարը կփոխհատուցենք: Այդ թվում՝ ընկերություններին հավելագումարներ տալով»,- հայտարարել է նա: Նրա խոսով՝ սա գոնե վեճերի հանգուցալուծման ինչ-որ ճանապարհ է: «Նավթի առումով հարցն այնպես է դրված, որ Ռուսաստանը պատրաստ է մեզ համար պահպանել անցյալ տարվա ֆինանսական մակարդակը: Գոնե ինչ-որ առաջընթաց է: Մենք հիմա այդ ամենը կհաշվարկենք: Բայց այդ հաշվարկը գործնականում ոչ մի նշանակություն չունի: Քանի որ Ռուսաստանի կողմից այլ տարբերակ առայժմ չկա: Խնդրել են, որ մենք նավթը վաճառենք համաշխարհային գներով: Բայց ընկերությունները համաձայն չեն: Նրանք նաեւ խնդրել են համաշխարհային գնին հավելել 12 դոլար հավելագումար: Քանի որ, գիտեք ինչ, մենք մարժային շուկաներ ունենք՝ Եվրոպայի, Ուկրաինայի, բելառուսական շուկան»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
23:52
23:39
23:18
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26