Հայաստանի Փաստաբանների պալատի աշխատանքային խումբը 18 առաջարկ է ներկայացրել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Այս մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Արութ Աքլունցը: «Մասնավորապես, Պալատն առաջարկում է սահմանել շարունակական հանցագործություն հասկացությունը` որպես մեկ կամ մի քանի գործողություն, որոնք մի սուբյեկտի կողմից մի օբյեկտի դեմ նույն աղբյուրի կողմից կատարված հանցագործության հատկանիշներ են պարունակում: Վաղեմության ժամկետի մասով առաջարկվում է հաշվի առնել հանցագործության կատարման հաջորդ օրվա ժամանակը մինչև դատավճիռի ուժի մեջ մտնելու հաջորդ օրը»,- ընդգծեց Աքլունցը: Նրա խոսքով` մտահոգիչ է նաեւ վաղեմության ժամկետի շեմը բարձրացնելու ձգտումը գրեթե բոլոր տեսակի հանցագործությունների համար: «Բացի այդ, Պալատը առաջարկում է հնարավորություն ընձեռել ազատել քրեական պատժից կաշառքը տված անձին, եթե կաշառք տալուց հրաժարվելը կարող է այնպիսի իրավիճակ ստեղծել, որը պոտենացիալ վտանգ է կներկայացնի այդ անձի համար: Առաջարկվում է նաեւ պատասխանատվություն սահմանել փաստաբանների նկատմամբ զրպարտության եւ վիրավորանքի համար` հաշվի առնելով այն, որ պաշտպանության բնականոն գործունեության ապահովումն անհրաժեշտ նախապայման է արդարադատության ամբողջ համակարգի արդյունավետ գործունեության համար: Բացի այդ, մենք առաջարկում ենք քրեականացնել սոցցանցերում հնչեցված վիրավորանքները` հաշվի առնելով, որ դատաիրավական համակարգի գործող մեխանիզմները թույլ չեն տալիս արդյունավետ կերպով պայքարել այս երեւույթի դեմ»,- ասաց նա:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01