Սահարայի անապատում գիտնականները հայտնաբերել են լոքոյի մնացորդներ, որն ապրել է այդ տարածաշրջանում վաղ հոլոցենային ժամանակաշրջանում (մ.թ.ա. 10 200-4650թթ.),-հաղորդում է HighTech-ը: Այժմ Տադրարտ Ակակուսը, որը տեղակայված է այժմ Սահարա անապատում Լիբիայում, անկյանք շրջան է: Սակայն հնագետների գտածոները ցույց են տալիս, որ վաղ հոլոցենային ժամանաշրջանում այդ տարածքը բավականին հարուստ էր ջրով, եւ, որպես հետեւանք, նաեւ կյանքով: Այդ մասին վկայում են ե՛ւ վաղ մարդկանց բազմաթիվ բնակավայրերը, ե՛ւ տարատեսակ ֆաունան, որի հետքերը հնագետներին հաջողվել է հայտնաբերել: Այդ տարածքում գիտնականների պեղումների արդյունքում հայտնաբերված կենդանիների մնացորդների մեծ մասը պատկանում է ձկներին (շուրջ 80 տոկոսը): Մնացած քարացուկների 19 եւ 1 տոկոսը պատկանում է կաթնասուններին եւ խեցեմորթներին: Հայտնաբերված մնացորդների տարիքի անալիզը ցույց է տվել, որ այդ տարածաշրջանում ձկան քանակը ժամանակի ընթացքում պակասել է: Հետազոտության արդյունքները վկայում են, որ այդտեղ հին մարդիկ սկզբում սնվել են հիմնականում ձկներով, այնուհետեւ կենտրոնացել են որսի եւ անասնապահության վրա:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26