ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանությունը Facebook-ի իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել` կապված 2019 թվականի հոկտեմբերին Վրաստանում կիբերհարձակումների մեղադրանքների հետ: «Հիասթափված ենք, բայց` ոչ զարմացած Ռուսաստանի հասցեին եւս մեկ չհաստատված մեղադրանքներից՝ կապված, իբր, 2019-ի հոկտեմբերին Վրաստանի վրա իրականացված կիբերհարձակման հետ: Ափսոսանք է առաջացնում այն, որ ժամանակին իրենց պրոֆեսիոնալիզմով ամերիկացի դիվանագետներն ավելի ու ավելի հաճախ իրենց աշխատանքում դիմում են բուլվարային լրագրության մեթոդներին: Նրանց համար գլխավորը սենսացիա թողարկելն է: Ցավալի է, որ Միացյալ Նահանգներում ավելի ու ավելի քիչ են հիշում այն մասին, որ կան միջազգային իրավունքի նորմեր, որոնց համաձայն ինքնիշխան պետություններին ուղղված մեղադրանքները պետք է ուղեկցվեն ապացույցներով: Ամերիկայում եւ նաեւ Արեւմուտքում այսօր գերադասում են օգտագործել ինչ-որ «կանոնների վրա հիմնված կարգ», երբ բավարար թվով «դաշնակիցների եւ գործընկերների» աջակցությամբ շահարկումները ներկայացվում են որպես «վերջին ատյանի ճշմարտություն»: Ռուսաստանը պատրաստ է փորձագիտական երկխոսության` միջազգային օրակարգի բոլոր հրատապ հարցերի շուրջ: Տեղեկատվական անվտանգության ապահովումը դրանց թվում է: Դժբախտաբար, գործընկերները առարկայական քննարկումների չեն գնում` պրոֆեսիոնալ դիվանագիտությունը փոխարինելով «մեգաֆոնայինով»,- ասվում է Ռուսաստանի դեսպանատան հայտարարության մեջ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունները մեղադրում էին Ռուսաստանի զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումին վրացական ինտերնետային կայքերի, այդ թվում` երկրի նախագահի, կառավարության, դատարանների եւ հեռուստաալիքների վրա մասշտաբային կիբերհարձակման մեջ:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26