Հոլիվուդյան հանրահայտ դերասան Հարիսոն Ֆորդը, որը հանդես է գալիս Call of the Wild («Վայրի բնության կանչը») նոր էկրանավորման մեջ, Yahoo Entertainment-ի հետ զրույցում խոսել է բնության ուժի, բնության հանդեպ մարդու վերաբերմունքի, ինչպես նաև 17-ամյա շվեդ աշակերտուհի և բնապահպան Գրետա Թունբերգի մասին:
«Աստղային պատերազմների» և «Ինդիանա Ջոնսի» 77-ամյա աստղը բնապահպանական ուղերձներ է տեսնում իր վերջին ֆիլմում:
«Կարծում եմ` ֆիլմում բնությունը ներկայացվում է իր ողջ վեհությամբ: Բնության ուժը գոյություն ունի, որպեսզի մարդիկ այն գնահատեն և հասկանան: Սա է ընկած ֆիլմի հուզական համատեքստում: Կարծում եմ` այն լավ առումով մեծ ազդեցություն կունենա մարդկանց վրա»,- ասել է դերասանը:
Որպես բնապահպանական բարեփոխումների ջատագով՝ զարմանալի չէ, որ Ֆորդը գովաբանել է նաև բնապահպան Գրետա Թունբերգին:
«Ես կարծում եմ, որ նա մարմնավորում է երիտասարդների տագնապն իրենց ապագայի հանդեպ»,- ասել է Ֆորդը:
Դերասանի խոսքով՝ Գրետայի հաստատուն կամքն ու գործողությունները կարող են փոխել բնության հանդեպ մեր վարքը:
«Կարևորն այն է, թե ինչ ուղերձներ է նա հղում և ինչ ազդեցություն է ունենում նա մարդկանց վրա, այլ ոչ թե կլիմայի փոփոխության համար շարժման երիտասարդ առաջնորդի նորահայտ կարգավիճակը»,- հավելել է դերասանը:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34