Թուրքիայի տուրիստական ինդուստրիայի մասնագետներն անհանգստությամբ են հետեւում սիրիական Իդլիբում իրադրության սրման ֆոնին Անկարայի եւ Մոսկվայի հարաբերություններում աճող լարվածությանը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի ճանապարհորդությունների բիզնեսի ներկայացուցիչը, ով չի ցանկացել, որ իր անունը նշվի: Ավելի վաղ նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան դեռեւս իրեն բավարարող արդյունք չի ստացել սիրիական Իդլիբի շուրջ ՌԴ-ի հետ բանակցություններում եւ պատրաստ է ռազմական գործողություն սկսել այդ տարածաշրջանում: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դա համարել է վատագույն սցենարը: «Իդլիբի ճգնաժամի պատճառով երկու երկրների միջեւ աճող տարաձայնությունները, անտարակույս, անհանգստություն են առաջացնում ճյուղում: Առկա է 2015 թվականի «ինքնաթիռային ճգնաժամի» տխուր փորձը, երբ Ռուսաստանն արգելք դրեց Թուրքիա չարթերային թռիչքների եւ տուրիստական փաթեթների վաճառքի վրա, եւ մեր տուրիստական սեկտորը շատ դժվարին ժամանակներ ապրեց»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից հանգստացողները, որոնք հիշում են 2015 թվականի իրադարձությունները, նույնպես անհանգստացած են երկու երկրների հարաբերություններում առկա լարվածությունից: «Լարվածության սաստկանալու դեպքում կարող են կրկին հայտնվել ուղեւորությունների սահմանափակումներ, եւ զբոսաշրջիկները երկյուղում են, որ իրենց ամրագրումներին ու փողերը կկորչեն: Սոցցանցերում շարունակ լուրեր են շրջանառվում այդ մասին»,-հայտարարել է թուրքական տուրիստական բիզնեսի ներկայացուցիչը: Նա նշել է, որ 2015 թվականի ճգնաժամից հետո Թուրքիայում շատ էին խոսում տուրիստական շուկայի դիվերսիֆիկացման եւ ռուսաստանցի զբոսաշրջիկներից կախվածությունը նվազեցնելու մասին, բայց այժմ Անթալիան էլ ավելի կախյալ է դարձել նրանցից: «Փետրվարի 20-ին Թուրքիան չեղարկեց եվրոպական վեց երկրների քաղաքացիների համար այցագրերն այն հնարավոր կորուստները փոխհատուցելու նպատակով, որոնք կարող են լինել ՌԴ-ից զբոսաշրջիկների հոսքի անկման պատճառով: Այդ որոշումն ընդունելու արագությունը դա է մատնանշում: Բայց յոթ միլիոն ռուսաստանցի զբոսաշրջիկներին փոխարինել չեն կարող այն երկրներից ժամանող հյուրերը, որոնց համար չեղարկվել են այցագրերը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության տվյալներով՝ 2019 թվականին երկիր այցելած ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 7,018 միլիոն, ինչը բացարձակ ռեկորդ է եւ 17,65 տոկոսով գերազանցում է 2018 թվականի համանման ցուցանիշը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26