Հյուսիսամերիկյան HBO հեռուստացանցը հայտարարել է հայտնի ու սիրված «Ընկերները» հեռուստասերիալի նոր հատուկ սերիայի թողարկման մասին: Այն կցուցադրվի 2020 թվականի մայիսին HBO Max հոսքային ծառայության եթերում, հայտնում է WarnerMedia կայքը: Հայտնի է, որ ամբողջական աստղային կազմն էկրաններ կվերադառնա` Ջենիֆեր Էնիսթոնը, Քորթնի Քոքսը, Լիզա Քուդրոուն, Մեթ Լեբլանը, Դևիդ Շվիմերը և Մեթյու Փերին: Նկարահանումների համար նրանցից յուրաքանչյուրը 2,5 միլիոն դոլար կստանա: Հնարավոր է, որ հերոսների վերամիավորմամբ թողարկումը խոսակցական շոուի ձևաչափով ներկայացվի: Այն մասին, որ HBO-ն որոշել է նկարահանել «Ընկերները» հետուստասերիալի շարունակությունը, հայտնի էր դարձել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն HBO-ն և Warner Bros.-ը հրաժարվել էին մեկնաբանել լուրերը: Դերասաններն ու ռեժիսորները կտրուկ հերքել էին 10 սեզոնի ընթացքում հեռուստադիտողներին զվարճացրած հեռուստասերիալի վերսկսման ցանկացած հնարավորություն: «Ընկերները» ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ է վեց ընկերների մասին: Այն իր ժանրում ճանաչվել է ամերիկյան հեռուստատեսության լավագույն նախագծերից մեկը և արժանացել է «Էմմի» 6 և «Ոսկե գլոբուս» մրցանակի: Հեռուստասերիալի առաջին սերիան ցուցադրվել է 1994 թվականի սեպտեմբերի 22-ին:
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03