Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց ապարդյուն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը: «Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը Փաշինյանը փորձում է սրբագրել Մյունխենում տեղի ունեցածը, բայց ապարդյուն։ Նրա միակ ռազմավարությունը մնում է որոշում կայացնելու պատասխանատվությունից խուսափելը, սեփական տեսակետ չներկայացնելը, վերացական մտքեր հայտնելը և հարցն այլոց վրա բարդելը։ Թեմայի և սկզբունքների կապակցությամբ մի քանի դիտարկում և հարցադրում։ 1․ Այդ սկզբունքներն Ադրբեջանն ու միջնորդներն ընդունե՞լ են։ Ի՞նչ քայլեր կան այդ ուղղությամբ։ Արցախը բանակցային սեղանի շուրջ նստեցնելու քաղաքականությունը ինչո՞ւ է հանգեցրել Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի գործոնի ուժեղացմանն ու դրա սուբյեկտայնության ապահովմանը։ 2․ Փաշինյանի համար ընդունելի՞ է «Տարածքներ՝ անվտանգության դիմաց» բանաձևը։ Ինքը դա՞ է բանակցում, թե՞ այլ բան։ Փախստականների վերադարձի հարց քննարկվե՞լ է Մնացականյան–Մամեդյարով բանակցային ձևաչափում։ 3․ «Մյունխենյան սկզբունքներում» ինչո՞ւ է բացակայում Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված համաձայնությունների կետը։ Ոչ մի պարտավորություն չենթադրող «Վերելակային» դիվանագիտությունը նախընտրելի՞ է սահմանային միջադեպերը մոնիտորինգ անելու ինստիտուցիոնալ պայմանավորվածություններից։ 4․ Փաշինյանի շուրթերից համառորեն չի հնչում «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպումը։ Նրա համար տարածքների խնդիրը հավասարեցվել է անվտանգության ապահովմանը, մինչդեռ մեր դիվանագիտության հիմքում Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն ու միջազգային ճանաչումը պետք է լինեն։ Ի դեպ, Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը և Ադրբեջանը երբևէ չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում» ձևակերպումը նույնական չէ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձևակերպման հետ։ Եթե Արցախի ու Ադրբեջանի ժողովրդավարության մակարդակների տարբերությունն է մատնանշվում, ապա դա լրիվ այլ բան է և չի առնչվում ինքնորոշման ու տարածքային ամբողջականության խնդիրներին։ Ենթադրենք՝ Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակը հավասարվեց Արցախի ժողովրդավարության մակարդակին և այդ երկուսը ժողովրդավարության առումով հայտնվեցին քաղաքական նույն տարածքում, ի՞նչ է հետևելու դրան։ 5․ Փաշինյանն ունի՞ լուծման տարբերակ, որը կարող է բավարարել Հայաստանին, Արցախին ու Ադրբեջանին։ Եթե ունի, ապա ինչո՞ւ չի ներկայացնում դա հանրության դատին։ Եթե չունի, ապա ումի՞ց է սպասում առաջարկ։ Հայ ժողովրդի՞ց։ «Հայ ժողովուրդ» որ ասում եք, ո՞ւմ զանգենք։ Ալիևի՞ց է առաջարկ սպասում։ Բայց չէ՞ որ Ալիևն ուզում է ամբողջը և միանգամից ու այդ մասին բազմիցս արտահայտվել է։ Միջնորդների՞ց։ Բայց նրանք արդեն ասել են։ 6․ Ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ Փաշինյանը պատրաստ չէ փոխզիջման։ «Մյունխենյան սկզբունքներում» և վարչապետ Փաշինյանի մոտ երկու տարվա գործունեության ընթացքում այդ կարմիր գծի մասին երբևէ հստակ չի խոսվել»,- գրել է նա։
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44