Անկարան դեռեւս չի կատարել Սիրիայի հարցով պայմանավորվածության դրույթները, որոնք ձեռք էին բերվել Սոչիում ավելի քան մեկ տարի առաջ: Այդ մասին կիրակի «Ռոսսիա-1» հեռուստաալիքի «Մոսկվա: Կրեմլ: Պուտին» հաղորդման եթերում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Տվյալ դեպքում կարելի է միանշանակ խոսել այն մասին, որ դեռեւս չեն կատարվել Սոչիի պայմանավորվածությունները, որոնք ավելի քան մեկ տարի առաջ ստորագրվել են երկու նախագահների կողմից, եւ որոնցում ասվում է, որ հենց Թուրքիան պետք է ապահովի ծանր զինամթերքի դուրսբերումը, սահմանազատումը եւ այլն»,-ասել է նա: «Ռազմական տեխնիկայի շատ վտանգավոր նմուշներ են հայտնվում նրանց ձեռքում: Եւ այդ ամենը, ցավոք, չի նպաստում իրավիճակի կարգավորմանը»,-նշել է Պեսկովը: Փետրվարի սկզբում իրավիճակն Իդլիբում կտրուկ սրվել էր: Դա տեղի էր ունեցել, երբ ռուսական եւ թուրքական զինվորականները նախաձեռնել էին լռության ռեժիմ սահմանելու հերթական փորձը, սակայն ահաբեկիչները միայն ուժգնացրել էին իրենց հարձակումները: Չորեքշաբթի Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործադրել իր ողջ մարտական ուժը Իդլիբում գործողություններ անցկացնելու դեպքում: Նա նաեւ հայտարարել էր, որ նոր ռազմական գործողության սկիզբն Իդլիբում «միայն ժամանակի խնդիր է» եւ դա անցկացնելու համար բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարված են: Ըստ ռուս-թուրքական հուշագրի, որը ստորագրվել էր 2018 թվականի սեպտեմբերի 17-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ բանակցությունների արդյունքում, պլանավորվում էր ստեղծել Իդլիբում 15-20 կմ երկայնքով ապառազմականացված գոտի: Սակայն այդ ժամանակ Անկարան խնդրել էր լրացուցիչ ժամանակ եւ հետաձգել Իդլիբում համատեղ պարեկային ծառայությունն իրականացվելու սկիզբը իր կողմից անվտանգությունը երաշխավորելու անհնարինության կապակցությամբ:
10:03
17:47
17:34
17:13
16:22
16:09
15:46
15:33
15:14
15:05
14:45
14:32
14:15
14:09
13:45
13:32
13:13
12:55
12:45
12:20
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01