ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի ռազմական ուղղաթիռներ եւ այլ մարտական տեխնիկա կմատակարարի Հնդկաստանին: ԱՄՆ-ի ղեկավարը փետրվարի 24-ին Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ միասին ելույթ Է ունեցել Հնդկաստանի Հուջարաթի նահանգում, որտեղ նա գտնվում Է պաշտոնական այցով: «Ես ուրախությամբ ցանկանում եմ հայտարարել, որ վաղը (փետրվարի 25-ին) մեր ներկայացուցիչները գործարքներ կստորագրեն Հնդկաստանի զինված ուժերին 3 մլրդ դոլար ընդհանուր գումարի մարտական ուղղաթիռներ եւ այլ սարքավորումներ մատակարարելու վերաբերյալ»,-ասել Է Սպիտակ տան ղեկավարւը, որի ելույթը հեռարձակվել Է NDTV հեռուստաալիքի եթերում: Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին երկօրյա այցը Հնդկաստան սկսել Է Ահմադաբադ այցելությամբ, որը Հուջարաթի նահանգի խոշորագույն քաղաքն Է: Նախագահական ինքնաթիռը, որում եղել են Սպիտակ տան ղեկավարը, նրա կինը՝ Մելանյա Թրամփը, ինչպես նաեւ 12 մարդուց բաղկացած պաշտոնական պատվիրակությունը, վայրԷջք Է կատարել Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Փաթելի անվան օդանավակայանում: Սպասվում Է, որ Ահմադաբադից հետո Թրամփը կնոջ հետ միասին կայցելի Ագրա քաղաք, որտեղ նրանք կդիտեն Թաջ-Մահալ թանգարանը: Այնուհետեւ Սպիտակ տան ղեկավարը կժամանի Նյու Դելի: Փետրվարի 25-ին պլանավորված են նրա բանակցությունները Հնդկաստանի վարչապետի, ինչպես նաեւ երկրի նախագահ Ռամ Նաթհ Քովինդի հետ: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կմասնակցի հնդկական բիզնես-հանրակցության ներկայացուցիչների եւ ամերիկյան դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումներին: Փետրվարի 25-ի երեկոյան պլանավորված Է ընթրիք, որը կանցկացվի նախագահական պալատում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26