ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծով առաջարկվող բարեփոխումներով նախատեսվող անհատական կրեդիտային համակարգի դրույթը համարում է խիստ կարևոր, միևնույն ժամանակ նկատում է՝ բարեփոխումների իրականացման համար պետք են ենթակառուցվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գաբրիելյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներում: «Ուրախ եմ, որ նախագծի վերջնական ձևակերպումներով անխաթար է մնացել կրեդիտային համակարգի կարևորությունը, որն ուսանողներին թույլ է տալիս անհատական համակարգով զարգանալ, ապահովում է ուսանողների շարժունակությունը և հնարավորություն է տալիս ընտրել իր ծրագրի ինտենսիվությունը: Սակայն շատ կարևոր է, թե օրենքի նշված դրույթները կարող ենք իրականացնել միասնական կերպով, թե ոչ: Երբ խոսում ենք անհատական կրեդիտային համակարգի մասին, ապա բոլոր համալսարաններում պետք է գործի գրանցողի գրասենյակը: Այս համակարգը շատ վաղուց գործում էր թղթային տարբերակով, բայց արդեն մի քանի տասնամյակ ամբողջ աշխարհում այն էլեկտրոնային է»,-ասաց Գաբրիելյանը: Նրա կարծիքով՝ խիստ կարևոր է ունենալ էլեկտրոնային միջավայր, օրինակ Moodle ծրագրի գործունեության հայաֆիկացում: Գաբրիելյանը նշեց՝ տեղյակ է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են, սակայն անցումային դրույթները պետք է հաշվարկվեն: «Եթե այս ենթակառուցվածքները չլինեն, ապա շատ դժվար կլինի նախատեսված փոփոխությունները կյանքի կոչել»,-ասաց նա: Գաբրիելյանը նկատեց՝ մի քանի բուհեր ունեն ծրագիր, որը լուծում է հայերեն աշխատանքների գրագողության հարցը: «Եթե սա լինի միասնական, ապա շատ կօգնի բուհերին: Սա ենթակառուցվածք է, որի մասին պետք է մտածել, որոնք հնարավորություն կտան նախաձեռնված փոփոխություններ անելու»,-ասաց նա: Գաբրիելյանը հավելեց՝ հատկապես անհատական կրեդիտային համակարգի անցումը, ուսանողներին ծրագրերն ընտրելու հնարավորության ընձեռումը մեծ քայլ կլինի: Նա նաև նշեց, որ դա վաղուց էր նախատեսված:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01