Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով: Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող պատվիրակությունը ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Մոլդովա բարեկամական խմբի հայկական կողմի համանախագահ Արմեն Փամբուխչյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հյուրերը ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Մոլդովական պատվիրակության կազմում, ի թիվս մի խումբ խորհրդարանականների, Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ, հայազգի պատգամավոր Հայկ Վարդանյանն է: Ինչպես տեղեկացնում է Մոլդովայի խորհրդարանի պաշտոնական կայքը, Գրեչանին հանդիպում կունենա Արարատ Միրզոյանի հետ: Նրան կհյուրընկալեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Օրակարգն ընդգրկում է նաև հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Մոլդովայի խորհրդարանի խոսնակը կայցելի Հին ձեռագրերի Մատենադարան ինստիտուտ: Խորհրդարանի նախագահի այցելությունը Մոլդովա-Հայաստան միջխորհրդարանական հարաբերությունների պատմության մեջ առաջինն է: Հայաստանի Հանրապետության և Մոլդովայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03