Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը կարծում է, որ գիտական հետազոտությունների ֆինանսական ապահովման խնդիրը պետք է ամրագրվի, կարգավորվի համապատասխան օրենքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարտիրոսյանը նման տեսակետ հայտնեց «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներում:
Նա նախ նշեց, որ նախագծում գիտությանը վերբերող մասը բավականաչափ հակիրճ է և համեստ, բայց հիմնական խնդիրներն արծարծված են: Օրենքի աշխատանքային տարբերակի վերաբերյալ քննարկումներ են ունեցել նախագահության ընդլայնված նիստում: Մարտիրոսյանը նշեց՝ վստահ են եղել, որ նախագծի առաջին տարբերակը դժվար թե նպաստի գիտության զարգացմանը: Քննարկում են ունեցել նաև նախարար Արայիկ Հարությունյանի հետ:
«Լավ կլիներ, որ օրենքում լիներ գիտական հետազոտությունների նյութական ապահովման խնդիրը: Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին օրենքի ընդունման առաջին փուլում օրենքում ֆիքսված էր որոշակի թիվ, որ պետբյուջեից գիտությանը հատկացված գումարները պետք է ունենան որոշակի մեծություն: Սակայն այդ պահանջը չկատարվեց, դա փոփոխության ենթարկվեց: Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել, այլ եղել են ֆինանսներ միայն այս կամ կազմակերպությունների պահպանման համար: Միայն անցյալ տարի առաջին անգամ հատկացվեցին առանձին գումարներ՝ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար: Այս մոտեցումները կուզենայինք, որ ինչ-որ ձևով ամրագրվեր օրենքում»,-ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց՝ ակադեմիան մշակել է 20-ից ավելի միջգիտակարգային ծրագրեր, որոնց լուծումը պահանջում է ուժերի համադրում: Այդ ուժերի համադրումը հենց այն տրամաբանությունն է, որ ընկած է ներկայացված օրենքի նախագծում: Նա շեշտեց՝ պետք է տեղի ունենա գիտական և կրթական ուժերի շատ խորը, արմատական միավորում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01