Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի կողմնակիցները հավաքվել են Լոնդոնի արևելքում գտնվող Վուլիչի թագավորական դատարանի առաջ, որը գտնվում է Բելմարշ խիստ ռեժիմի բանտի հարևանությամբ, որտեղ էլ պահվում է Ասանժը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: Այսօր` փետրվարի 24-ին, այստեղ սկսվում են Ասանժի` ԱՄՆ արտահանձնման վերաբերյալ գործի լսումները, որը կարող է ձգձգվել մի քանի տարի: Wikileaks կայքի հիմնադրի որոշ կողմնակիցներ ավելի շուտ են եկել դատարան և վրաններ են խփել դարպասի մոտ: Մարդիկ հավաքվել են դատարանի մուտքի մոտ, ձեռքերում պահել են «Ազատությո՛ւն Ասանժին», «Ո՛չ արտահանձնմանը» գրառումներով պաստառներ և աջակցության բացականչություններ են անում Ասանժի հասցեին: Ասանժի կողմնակիցների թվում շատ արտասահմանցիներ, մասնավորապես ֆրանսիացիներ կան: Շատերն Ասանժի դեմքով դիմակներ են դրել, մյուս մասը Anonymous շարժման դիմակներով են: «Ասանժի գործը մեր բոլորի գործն է, խոսքը խոսքի ազատության, լրագրողների ազատության մասին է: Անպայման լսեք պաշտպանող կողմի հիմնավորումները, դրանք նման չեն ԱՄՆ-ի դատարկախոսություններին»,-ասել է ակտիվիստներից մեկը: Դատարանի շենքի մոտ հավաքվել են նաև տասնյակ լրագրողներ ամբողջ աշխարհից: Լսումները սկսվել են Երևանի ժամանակով ժամը 14:00-ին: Ասանժը դատարանի դահլիճ է բերվել ուղիղ բանտից, որը միացված է դատարանի դահլիճին: Լսումների այս փուլը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում կողմերը կներկայացնեն գլխավոր հիմնավորումները: Մայիսից մինչև հունիսի սկիզբ ընկած ժամանակահատվածում տեղի կունենան ևս երեքշաբաթյա լսումներ, որոնց ընթացքում կողմերը կներկայացնեն ապացույցներ և կկանչեն վկաների: Դատարանի որոշումը սպասվում է դրանից որոշ ժամանակ անց, բայց գործի ընթացքը դրանով դժվար թե վերջանա. կախված որոշումից` սպասվում է, որ կողմերից մեկը կբողոքարկի որոշումը, գործի վերանայումն էլ երկար ժամանակ կտևի: Պաշտպանական կողմը հայտարարել է, որ գործը կարող է հասնել Գերագույն դատարան: Ընդհանուր առմամբ, գործի ընթացքը մի քանի տարի կտևի: Սրան զուգահեռ, պաշտպանական կողմն աշխատում է Ֆրանսիայից քաղաքական ապաստան ստանալ Ասանժի համար:
16:23
16:06
15:48
15:23
15:09
14:33
14:04
13:33
13:09
12:44
12:18
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26