«Այսօր ՀՀ-ում կորոնավիրուս չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը։
Դիտարկմանը, որ դեղատներում դիմակներ չկան, սակայն մարդիկ ցանկանում են կրել դրանք՝ հավանական վարակներից խուսափելու համար, Վանյանը նշեց՝ պետք չէ դիմակ օգտագործել, ավելի ճիշտ է անձնական հիգենան պահպանել։ Իսկ նախարարությունն ունի 86 հազար դիմակ ունի, և լրացուցիչ դիմակներ ձեռք կբերի։
«Դիմակների խնդիր բոլոր երկրներում էլ կան, քանի որ սեզոնային գրիպի վարակման դեպք եղել է»։
Իսկ թե ինչպես է նախարարությունը բաշխելու այդ դիմակները, որևէ հստակ պատասխան չստացվեց։
Հայաստանում հոսպիտալացվել է 83 քաղաքացի, որ ունեցել են թեթև ախտանշաններ։ Բոլորն էլ տեստավորվել են, և արդյունքները բացասական են եղել։
Դիտարկմանը, որ դեղատան աշխատակիցները նշում են՝ հայաստանյան դեղատներից մեքենաներով արտահանում են բժշկական դիմակներ, Վանյանը նշեց ՏՄՊՊՀ-ն զգուշացրել է, որ կտուգանի այն տնտեսվարողին, ով անբարեխղճորեն դիմակների գները կբարձրացնի։ Իսկ արտահանման դեպքերի մասին Վանյանը չխոսեց, պարզապես ասաց՝ գնային բարձրացումը պայմանավորվում է նաև արտահանմամբ։
Թե ինչպես է նախարարությունը նախատեսում պայքարել համաճարակի դեմ, եթե այն բռնկվի, Վանյանը նշեց, որ բոլոր աշխատանքները տարվում են հիվնդանոցների ինֆեկցիոն բաժանմունքները համալրելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում բժշկական դիմակներ չկան, առաջիկայում չեն էլ լինելու։
18:48
15:58
15:45
15:23
15:09
13:44
13:19
12:58
12:40
12:31
12:03
11:45
11:28
11:04
10:45
10:27
10:05
09:35
09:04
12:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44